Մայրենի. Դասարանական աշխատանք

ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. Միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին:

Այս տողերը ցանկանում են ասել, որ ուսուցիչ միշտ պետք է լինի հավասարաչափված: Լինի և բարի, և խիստ: Լինի պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ: Դպրոցում, պետք է բոլոր կողմերից նա ուսուցիչ լինի: Պետք է լինի այնպիսին, որ կարողանա կրթել և փորցով կիսվել սովորողների հետ: Մեր դպրոցում ես հարգում եմ բոլոր ուսուցիչներիս և այս միտքը միանշանակ դպրոցում գործում է: Ամեն ուսուցիչ ունի իր կրթելու ձևը, մեթոդը, բայց բոլորը և բարի են, և խիստ: Եվ պարզ են, և անկեղծ:

Оставьте комментарий