Նվեր կրթահամալիրին. Իմ խնդրագիրքը

  • Եթե ենթադրենք, որ կա 2-4 տարեկանների 3 խումբ, որոնցից առաջինում կա 96:2:2 երեխա: Երկրորդում առաջինի 10/12 մասը, իսկ երրորդում երկրորդի կեսի կեսը: Քանի երեխա կա երեք խմբերում միասին:

Լուծում

96:2:2=24

24 x 10/12=24:12×10=20

20:2=10

10:2=5

5+20+24=49 երեխա

Պատ.` երեք խմբերում միասին կա 49 երեխա:

  • Կան 4-5-րդ դասարանների համար մի քանի դասասենյակ: Կա 113 4-րդ դասարանի սովորող և 77 5-րդ դասարանի սովորող: Քանի դասասենյակ է հարկավոր 4-5-րդ դասարանների սովորողներին տեղավորելու համար, եթե մի դասարանում կարելի է ամենաշատը 23 սովորող տեղավորել:

Լուծում

113:23=4 ավելանում  է 21 սովորող, որոնք ևս դասարան են – 5 դասարան

77:23=3 ավելանում  է 8 սովորող, որոնք ևս դասարան են – 4 դասարան

4+5=9 դասարան

Պատ.` 9 դասարան:

  • Կրթահամալիրում ամեն տարի նշում են հարիսայի օրը: Եթե դասարանում կա 28 սովորող, որից 2/7 մասը չեկավ հարիսայի տանին մասնակցելու: Այդ դասարանից եկածները սկսեցի ուտել հարիսա, բայց նրանցից 1/3 մասը հարիսա չէր սիրում, այդ պատճառով չհամտեսեց: Մյուս դասարանները միասին կերան ամբողջի 25/42 մասը: Արդյոք երեխաները ամբողջ հարիսան կերան:

Լուծում

2/7+1/3=6/21+7/21=13/21

21/21-13/21=8/21

25/42+8/21=25/42+16/42=41/42

41/42 ≠ 42/42

Պատ.` Ոչ:

  • Եթե ենթադրենք, որ ուղանկյունաձև հուշարձանի երկարությունը 150 սմ է, լայնությունը երկարության 2/5 մասն է կազմում: Նախշը շրջանաձև է: Նախշի շառավիղը 3 սմ է: Գտիր, թե քանի նախշ կտեղավորվի հուշարձանի վրա:

Լուծում

150:5×2=60(լայնություն)

3×2=6 սմ

150:6=75

60:6=10

75×10=750

Պատ.` 750 նախշ: