Մաթեմատիկա. Խնդիրներ

1. Հաշվիր 84-ի 40 տոկոսը։ 

2. Մարիամը բանվորներ է վարձել բակում աշխատելու համար։ Նրանց ծառայությունների համար վճարել է 500 դոլար, սակայն որոշել է նաև 16% թեյավճար թողնել։ Որքա՞ն թեյավճար է Մարիամը թողել բանվորներին։

Լուծում

500-100%

X — 16%

500 x 16/100=80

Պատ.` 80:

3. Հաշվիր 90-ի 2 տոկոսը։

90-100%

X — 2%

90x2/100=18/10%

Պատ.` 18/10%:

4. Նոր օրենքի ընդունումից հետո հանցագործությունների մակարդակը Արմավիրում նվազել է 12%-ով։ Նախկինում հանցագործությունների մակարդակը 1000 էր։ Որքա՞ն է հիմա հանցագործությունների քանակը։

1000-100%

X — 12%

1000 x 12/100=120

Պատ.` 120:

5. Թվի 3/20 մասը այդ նույն թվի քանի՞ տոկոսն է կազմում։ 15%

6. Ժաքը մեծ խաղալիք է գնում, որն արժե 200 դոլար։ Սակայն, խաղալիքի գնից բացի, նա պետք է վճարի նաև 25% հարկ։ Որքա՞ն վճարեց Ժաքը։

Լուծում

$200 — 100%

$X — 25%

200 x 25/100=$50

$200+$50=$250

Պատ.` $250:

7. Նաիրայի թթվածնի պարկի 3/5-ը լիքն է։ Նաիրայի թթնածնի պարկի քանի՞ տոկոսն է լիքը։

Լուծում

100:5=20

20×3=60%

Պատ.` 60%:

8. Ալեքսանդրի ընկերների 23/50-ը նախընտրում է ուրբաթ երեկոները տանը անցկացնել։ Ալեքսանդրի ընկերների քանի՞ տոկոսն է նախընտրում ուրբաթ երեկոները տանը անցկացնել։

Լուծում

100:50=2

23 x 2=46%

Պատ.` 46%:

Բնագիտություն. Ջերմային հավասարակշռություն

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը բնութագրում է ինչ-որ մարմնի տաքությունը և ջերմային հավասարակշռության վիճակը:


2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են հայտնվում, երբ մի սառը մարմին խառնվում է մեկ այլ տաք մարմնի հետ:


3. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

Կան հեղուկային, մետաղական, էլեկտրական, էլեկտրոնային և այլ տեսակի ջերմաչափեր:

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր ես և իմ դասընկերները այցելեցինք Մատենադարան: Անկասկած այնտեղ շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Այնտեղ մասնակցեցինք <<Փոքրիկ խմբավար>> նախագծին: Մենք բաժանվեցինք երկու խմբի: Ամեն խումբ գնաց առանձին սրահ, որտեղ լսեց տարբեր նյութեր: Դրանից հետո խմբերը կրկին միավորվեցին և սկսեցին իրար պատմել սովորածը: Այսօրվա շրջանակներում ես իմացա, թե ինչպես են պատրաստել պապիրուսը: Սկզբում մարդիկ կտրել են պապիրուս անվանվող բույսը, որը նույնպես այդ անունն է կրել: Հանել են չոր շերտը, որը հետագայում օգտագործել են, որպես պինդ նյութ զամբյուղներ պատրաստելու համար: Այնուհետև պապիրուսի միջուկը մեջտեղից կիսել են և բարակ շերտերով շարել ինչ-որ քարի վրա: Առաջին շերտը շարել են ուղղահայաց, իսկ մյուսը հորիզոնական: Այդ ամենից հետո քարին դրված շերտերը դրել են մեկ շաբաթով ջրի մեջ, որպեսզի իր միջի շաքարը հնարավորինս դուրս գա, բայց այն միանշանակ ինչ-որ չափով մնում էր և օգնում էր, որպեսզի պապիրուսի շետերը կպչեն իրար: Մարդիկ ինչքան շատ էին թողնում պապիրուսը ջրի մեջ, այնքան ավելի մուգ էր ստացվում այն: Տարիներ անց Պերգամոնի արքան հրամայում է վերջ տալ Եգիպտոսից պապիրուս ներմուծելը: Սակայն նա այդքանով չի հուսահատվում և ստեղծում է նոր նյութ` մագաղաթ: Ես առաջ գիտեի, որ մագաղաթը պատրասվում է կենդանու կաշվից, բայց չգիտեի ընթացքի մանրամասները: Մատենադարանում ես դրա մասին նույնպես իմացա: Տեսանք, թե ինչպես և ինչից էին գույն ստանում: Ինձ մոտ հատկապես տպավորվեց այն, որ 1 գրամ կարմիր ներկում կա 1000 որդան կարմիր: Նաև ականատես եղանք մի շատ հետաքրքիր փորձի: Մեզ ցույց տվեցին, թե ինչպես է արևելյան կակաչից ստացված կարմիր գույնը խառնվում ձվից ստացված սպիտակի հետ, և ստանում ենք վարդագույն, բայց եթե որդան կարմիրը խաղնեք այդ նույն սպիտակի հետ, ապա կստանանք ավելի մուգ մանուշակագույն:

Անձրև

Շուրջբոլորը անձրև է,

Շուրջբոլորը թաց է,

Չկա այն գեղեցիկ արևը,

Որը կանգնեցնում է լացը:

***

Անձրևը լաց է լինում,

Ինչպես երեկ և այսօր,

Շարունակում է, կանգ չի առնում,

Նոր ոգով սկսում ամեն օր:

***

Ախ, ինչ գեղեցիկ էր,

Կարծես ջրում էի հայտնվել,

Խնդրում եմ, բացատրեք ինձ

Ինչպես չէի խեղդվել:

***

Գետնով ձգվում են անձրևի հյուսերը,

Դրանք ավերջ են, անհամար:

Հյուսում է նա իր մազերը,

Որպեսզի ցուցադրություն բաց անի բոլորի համար:

***

Շուրջբոլորը անձրև է,

Շուրջբոլորը թաց է,

Ես արդեն հասկացա,

Թե ինչի մասին է այդ լացը:

Մաթեմատիկա

1. Քանի՞ անգամ կմեծանա 40 թիվը 20% -ով մեծացնելու դեպքում։

Լուծում

40-100%

X-20%

40x20/100=8

40+8=48

Պատ.` 8-ով կմեծանա:

2. Քանի՞ անգամ կփոքրանա 40 թիվը 20% -ով փոքրացնելու դեպքում։

Լուծում

40-100%

X-20%

40x20/100=8

40-8=32

Պատ.` 8-ով կփոքրանա:

3. Քանի՞ տոկոսով պետք է մեծացնել թիվը, որպեսզի այն մեծանա 145/100 անգամ: 145%-ով

4. Քանի՞ տոկոսով պետք է փոքրացնել թիվը, որպեսզի այն փոքրանա 5/2 անգամ։ 250%-ով

5. Քանի՞ անգամ կմեծանա թիվը 20% -ով մեծացնելու դեպքում։ 5 անգամ կմեծանա

6. Քանի՞ անգամ կփոքրանա թիվը 20% -ով փոքրացնելու դեպքում։ 5 անգամ կփոքրանա

7. 200 թիվը մեծացրել են 25%-ով։ Քանի՞ տոկոսով պետք է փոքրացնել ստացված թիվը, որպեսզի ստանանք սկզբնական թիվը։ 25%-ով

Լրացուցիչ առաջադրանքներ

1.Ընտրեք երեք տարբեր թվանշաններ այնպես, որ քառանիշ թվերի շարքում, այդ թվանշաններով հնարավոր լինի կազմել այնպիսի թիվ, որ բաժանվի՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10-ի:

2.Դահլիճում կան ստախոսներ և ասպետներ: Ստախոսները միշտ ստում են, իսկ ասպետներ խոսում են միայն ճշմարիտ: Յուրաքանչյուրը մատնանշեց դահլիճի ներկաներից որևէ մեկին և ասաց, որ վերջինս ստախոս է: Պարզվեց, որ ներկաներից յուրաքանչյուրին ասել են այդպիսի արտահայտություն: Դահլիճում կարո՞ղ է լինել 101 մարդ: Ոչ

Մազերի և եղունգների խնամք

Հարթ, փայլուն եղունգներ առողջության նշան են։ Եղունգների խնամքը շատ կարևոր է, քանի որ դրանց տակ հավաքվող կեղտը հիվանդությունների, ճճվակրության պատճառ կարող են դառնալ։ Եղունգները պետք է կտրել ժամանակին, հեշտ է կտրել լողանալուց հետո, երբ դրանք փափուկ են։ Ձեռքերի եղունգները կտրում ենք կլորավուն ոտքերինը՝ բութ։ Մազերն ոչ միայն գեղեցկության համար են այլ ոնեն կարևոր նշանակություն, նրանք ջերմամեկուսիչ են, պաշտպանում է և ցրտից և շոգից, մազերի խնամքը շատ կարևոր է, մազերը պետք է լվանալ շամբունով և ջրով ըստ անհրաժեշտության։

Մազերը աճում են մաշկում։ Մաշկը ունի բարդ կառուցվածք՝ կազմված է երեք շերտից։
1 Վերնամաշկ
2 Բուն մաշկը
3 Ենթամաշկային ճարպային շերտ

Վերնամաշկը աննդատ նորացվում է։
Բուն մաշկում գտնվում են՝ քրտնկագեղձերը, ճարպադեղձերը, մազարմատները։

Աշխարհի տոնածառերը

Ամանորի հիմնական խորհրդանիշներից է տոնածառը: Հիմա ես կպատմեմ, թե ինչպիսին են տոնածառերը տարբեր երկրերում:

__________________________________________________________________________________________________________________

Միացյալ Նահանգների գլխավոր տոնածառը կմնա առանց լուսավորության՝  կառավարության աշխատանքի կասեցման պատճառով

Վաշինգտոնում Ամանորը նշում են շատ հետաքրքիր ձևով: Գլխավոր տոնածառը Սպիտակ տան առջև է, այն իսկական, տեղում աճող եղևնի է, որը զարդարվում է լույսերով և խաղալիքներով: Մեծ եղևնու շուրջը կա հիսուն փոքր տոնածառ, որոնք խորհրդանշում են ԱՄՆ-ի հիսուն նահանգները: Այցելուներին նաև հետաքրքրում է տոնածառների շուրջ պտտվող գնացքը: Ասում են, եթե կոպեկդ ընկնի այդ գնացքի վագոնի մեջ, ապա երազաքդ այդ տարի ամպայման կիրականանա:

__________________________________________________________________________________________________________________

Աշխարհի տարբեր երկրների գլխավոր տոնածառերը (լուսանկարներ) - Shabat.am

Բրյուսելում գխավոր տոնածառից բացի այցելուների ուշադրութունը գրավում է տների վրա կազմակերպվող լույսերի խաղը: Այդտեղ Սուրբ ծնունդը հիմնականում նշում են ընտանեկան միջավայրում, իսկ Ամանորը հիմնականում ընկերական միջավայրում:

__________________________________________________________________________________________________________________

Harrods и Галерея Лафайет. 7 самых красивых новогодних витрин в мире (фото)

Փարիզում մի հիանալի տոնածառ է տեղադրված, այն գտնվում է գալեղիա կենտորում: Ֆրանսիացիները կատակում են, թե այդ տոնածառը կարող է անգամ մրցել Էֆելյան աշտարակի հետ:

__________________________________________________________________________________________________________________

Новый год 2020: ёлки в городе!

Մոսկվայում տեղադրված է մի շքեղ տոնածառ: Այն զարդարված է ավելի քան 3500 խաղալիքերով: Այդ տոնածառի շղթայի երկարոթյունը հասնում է ավելի քան 3 կիլոմետրի: Այդ ամբողջ հրապարակի համար օգտագործվել է մոտ միլիոն շղթաներ, հրեշտակեր և խաղալիքներ:

__________________________________________________________________________________________________________________

Главная елка Армении вошла в тройку самых высоких в СНГ - ՓԱՍՏԻՆՖՈ |  Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ, տեսանյութեր

Հայաստանի տոնածառը նույնպես ետ չի մնում, այն ԱՊՀ երկրների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը: Հայաստանի եղևնու բարձրությունը 37 մետր է: Հայաստանի տոնածառը պատրաստված է շուրջ 4500-5000 տարբեր չափերի սոճու ճյուղերից: Ունի բազում խաղալիքներ և լուսավոր շղթաներ: Շղթայի երկարությունը մոտ 200 կիլոմետր է:

Աղբյուրներ` 1, 2, 3

Պաուլո Կոելիո. Սուրբ Ծննդյան հեքիաթ

Սուրբ Ծննդյան հեքիաթ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

Մայրի-ծառի տեսակ

Պատգամաբեր-լավ լուր բերող

Ոխերիմ-սաստիկ թշաի

Փարախ-ոչխարի գոմ

Ի կատար ածվել-իրականացվել

Առանձնացրու՛ կարևոր մտքեր, հատվածներ:

«Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում: