Կրկին աշուն

Կրկին աշուն, անձրև,

Կրկին նրանք, այնտեղ,

Կրկին անհուն բաղձանքներ,

Կրկին քաոս, բառեր․․․

***

Կրկին աշուն, ցրտեր,

Կրկին ցավոտ օրեր,

Կրկին արյան ծովեր,

Կրկին դաժան մարտեր․․․

***

Պատերա՜զմ է, պատերա՜զմ,

Մարդ էակ արթնացի՛ր,

Իրողություն է, ո՛չ երազ,

Մարդ էակ պայքարի՛ր։(

***

Դժվար է, դժվար,

Բայց սպաննիր դու մահը,

Հույսն է անմար,

Եվ գուցե ամեն բան լավ կլինի վաղը․․․

Վաղը․․․

Իհարկե մարդն էլ մի օր կմարի,

Նույնիսկ լեռները մի օր կճաքեն,

Նույնիսկ ծովերը կցամաքեն,

Նույնիսկ աստղերը մի օր կհանգչեն․․․

***

Գուցե մարդը հիմա ամենի տերն է,

Գուցե լեռները այսօր ամուր կանգնել են,

Գուցե դեռ երեկ ծովերը վարարել են,

Բայց նույնիսկ աստղերը մի օր կհանգչեն․․․

***

Իսկ վաղը գուցե չկան այլևս այդ թշվառ

Տեր-մարդուկները, վեհ լեռներն ու անհաղթ ջրերը,

Միայն մթում աստղերն են շողում պայծառ,

Սակայն նույնիսկ աստղերը մի օր կհանգչեն․․․

Օրերից մի օր․․․

Հարցեր․

Եղե՞լ են պահեր, երբ կարծես գժվել ես, կորցրել ինքդ քեզ, կորցրել ճիշտ արահետը՝ թեքվելով, կամ կորցրել ամեն ինչ՝ հագնելով այլ շորեր, դնելով դիմակներ, փակվելով, տխրելով, միայնակ մնալով սենյակում։

Եղե՞լ են պահեր, երբ բառերը պատահմամբ դուրս են թռել բերանիցդ, երբ մարմինդ և ձեռքերդ արել են այն, ինչ երբեք չէիր անի։

Եղե՞լ են պահեր, երբ խավարը պատել է ամեն բան, երբ շրջապատը դարձել է սև ու սպիտակ․․․

Եղե՞լ են պահեր, երբ․․․

Պատասխաններ․

Այո՛, եղել են․․․

Եղել են պահեր, երբ խավարը պատել է ամբողջ ներաշխարհդ, ամբողջ էությունդ, ներելու կարողությունդ, հանդուրժող լինելու ունակությունդ։

Եղել են պահեր, երբ բանալիներդ անթիվ անհամար են, իսկ դռներ չկան, երբ թղթերը դատարկ են, գրիչներ չկան, երբ երկինքը մթնում է, իսկ աստղերը չկան, երբ արահետները դատարկ, անցնողներ չկան, երբ արևը ծագում է, արթնացողներ չկան․․․

Այո՛, եղել են պահեր, երբ․․․

Ուշացած անցվոր

Ժամեր անցան, օրեր, շաբաթներ,
Արևը ծագեց կրկին մայր մտավ,
Ամիսներ անցան, տարինե՜ր, տարինե՜ր,
Իսկ նա այդպես էլ չեկավ ու չեկավ…

***
Ուշացած անցվոր, կրկին ուշացար,
Ամայի է, անհետք, արահետը այսօր,
Ուշացած անցվոր, կրկին մոռացար,
Տխուր է, մենակ, անտառը մթար…

***
Տարիներ անցան, անտառը դեղնեց,
Կածանը կրկին թավ գույներ հագավ,
Անհունի խորքից արեգը շիկնեց,
Բայց նա այդպես էլ չեկավ ու չեկավ…

Մի՞թե

Ժայռից մի կտոր

Ընկավ դեպի ձոր,

Շիկնեց ու ոստնեց,

Կայծ երկնեց անշեջ…

***

Նայեց դեպի վեր,

Ասաց անհամբեր.

-Մի՞թե կորա ես

Ծաղկի թերթի պես…

***

-Կորա հենց այնպես,

Ծառի ճյուղի պես,

Հուրի կայծի պես,

Կորա հենց այնպես…

***

Ժայռից մի կտոր

Ընկավ դեպի ձոր,

Ընկավ ու կիսվեց,

Բայց չկոտրվեց…

***

Իր շուրջը նայեց,

Իսկույն սարսափեց,

Հետո գունատվեց

Եվ հանկարծ նկատեց:

***

-Մի՞թե այն հին

Ժայռի կատարին

Վեհ ու սիգավեմ

Կանգնած այն քարին,

***

Սա՞զ են անցողիկ

Ծաղ, փոթորիկ,

Հուր ու մրրիկ,

Սարեր ու մարդիկ…

***

Ա՞րգ է ժայռին վես

Ընկնե՜լ, կոտրվե՜լ,

Կորչել հեննց այսպես,

Կորչել հհենց այնպես…

Տատիկիս

Բարի, ինչպես տաք արևը,

Դու սիրելի իմ տատիկ:

***

Համբերատար, ինչպես սարերը,

Դու սիրելի իմ տատիկ:

***

Գեղեցիկ, ինչպես գարնան գույները,

Դու սիրելի իմ տատիկ:

***

Առույգ, ինչպես վարար ջրերը,

Դու սիրելի իմ տատիկ:

***

Բայց նույնքան հանգիստ, ինչպես ժայռերը,

Դու սիրելի իմ տատիկ:

***

Խելացի, հոգատար և գեղեցիկ,

Դու իմ միակ իմ տատիկ:

Վերևում…

Վերևու´մ, այնտե´ղ, երկնքու´մ,

Որտեղ արևն ու լուսինն են հատվել,

Այնտե´ղ, ամպերի գրկում,

Որտեղ արևի շողերն են ծնվել:

***

Վերևու´մ, այնտե´ղ, լեռներու´մ,

Որտեղ ձյունը հավերժ է նստել,

Այնտե´ղ, սառցե համերգում,

Որտեղ բուքը միշտ է երգել:

***

Վերևու´մ, այնտե´ղ, վերևու´մ,

Որտեղ ծտերն են անվերջ ծլվլում,

Այնտե´ղ, դրախտ աշխարհում,

Որտեղ կյանքի աղբյուրն է կարկաչում…

Գիշեր

Քաղաքում գիշեր էր,

Լճացած աստղերով ծածկված,

Իսկ իմ հոգում ամպել էր

Անձրևն էր երգում չարացած:(

***

Երգում էր նա ձայնով ահարկու

Տխուր հոգիս մշուշում,

Ձայնակցում էր նրան սուլոցը քամու,

Կրկին հոգիս մշուշում:

***

Քաղաքում գիշեր էր,

Երևում էին վառ աստղերը,

Իսկ իմ հոգում ամպել էր

Վառվում էր միայն սրտիս լապտերը…

***

Գուցե արթնանամ, բացեմ աչքերս,

Տեսնեմ այդ վառ լապտերը

Կանգ չառնեմ, արագացնեմ քայլերս

Եվ բացեմ դուռը դեպի աստղերը:)

***

Քաղաքում գիշեր էր,

Իսկ իմ հոգում արև էր…

Անձրև

Շուրջբոլորը անձրև է,

Շուրջբոլորը թաց է,

Չկա այն գեղեցիկ արևը,

Որը կանգնեցնում է լացը:

***

Անձրևը լաց է լինում,

Ինչպես երեկ և այսօր,

Շարունակում է, կանգ չի առնում,

Նոր ոգով սկսում ամեն օր:

***

Ախ, ինչ գեղեցիկ էր,

Կարծես ջրում էի հայտնվել,

Խնդրում եմ, բացատրեք ինձ

Ինչպես չէի խեղդվել:

***

Գետնով ձգվում են անձրևի հյուսերը,

Դրանք ավերջ են, անհամար:

Հյուսում է նա իր մազերը,

Որպեսզի ցուցադրություն բաց անի բոլորի համար:

***

Շուրջբոլորը անձրև է,

Շուրջբոլորը թաց է,

Ես արդեն հասկացա,

Թե ինչի մասին է այդ լացը: