Ապրել ազատության մեջ

Ինչ է ազատությունը: Ազատությունը այն է, երբ մարդ իրեն լավ է զգում, զգում է, որ իրեն կարելի է անել ամեն ինչ: Կարելի է զգալ քեզ ազատ, այլ ոչ թե վանդակի մեջ: Ազատություն ասելով ամեն մարդ իր պատկերացամբ է հասկանում: Ամեն կենդանի արարած ունի իր ազատությունը: Օրինակ թռչունների ազատությունը երկնքում ջախրելն է, կենդանիներինը անտառներով և ջունգլիներում ազատ ապրելն է, իմը դպրոցը ընտրելիս ազատ ընտրություն կար և հիմա մեր դպրոցում մենք ազատ ենք:

Ազատությունը մարդ հորինել է լավ կյանք ունենալու համար, բայց ցավոք մարդիկ տարիների և դարերի ընթացքում առհամարել են այդ պայմանը և սկսել են ազատության վատ կողերն էլ արտաայտել: Մարդիկ սկսել են ազատությունից երես առնել կամ ասելով ես <<ազատ>> եմ չեն հարգում իրենցից տարիքով մեծ մարդկանց:

Ազատությունը խաղալիք չէ´…

Մաթեմատիկա

1․ Տրված են –5, –11, +18, –9, +6 թվերը։ Գտե՛ք՝
ա) այդ թվերի գումարին հակադիր թիվը — +1,
բ) այդ թվերին հակադիր թվերի գումարը — +1։

2․ Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2), B (+5), C (–8), D (–1), E (+2) կետերը։

3․ Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 2/5 մասը,երկրորդ ժամում՝ մնացածի 2/5-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։

Լուծում

250:5×2=100 կմ

250-100=150 կմ

150:5×2=60 կմ

150-60=90 կմ

Պատ.` երրորդ ժամում անցավ 90 կմ:

4. Կառքի առջևի անիվը 96 պտույտ է կատարում, երբ հետևի անիվը կատարում է 64 պտույտ: Որքա՞ն է հետևի անիվի շրջագծի երկարությունը, եթե առջևի անիվինը 2 մ է: 3 մ

5. Որո՞նք են այն չորս հաջորդական ամբողջ թվերը, որոնցից ամենամեծը հավասար է՝

ա) 1-ի — –2, –1, 0, 1,

բ) -22-ի — –25, –24, –23, –22,

գ) +32-ի — +29, +30, +31, +32,

դ) –7-ի — –10, –9, –8, –7։

Լրացուցիչ առաջադրանքներ

6․ Ճի՞շտ է արդյոք, որ եթե
                                         a + |a| = 0

գրառման մեջ a-ի փոխարեն գրենք որևէ բացասական թիվ, կստացվի հավասարություն: Ճիշտ է

Իսկ եթե գրենք զրո կամ դրակա՞ն թիվ: Եթե զրո ճիշտ է, եթե դրական թիվ, ապա սխալ է:

7. Հողամասի քարորդ մասը՝ 4 հա-ն վաճառված է։ Մնացած տարածքն ինչպե՞ս բաժանել 4 եղբայրների միջև։ Արդյո՞ք դա հնարավոր է։ Հնարավոր է:

8. Նավակը մի նավակայանից մինչև մյուսը հոսանքի ուղղությամբ անցնում է 4 ժամում և վերադառնում է 5 ժամում։ Կանգանած ջրում որքա՞ն է նավակի /սեփական/ արագությունը, եթե հոսանքի ուղղությամբ 70կմ ճանապարհն այն անցում է 3,5ժամում։

Լուծում

3,5 x 2=7 ժ

70 x 2= 140 կմ

7 ժ=140 կմ

140:7=20 կմ/ժ

4×20=80

80:5=16

20-16=4

4:2=2

16+2=18

Պատ.` 18 կմ/ժ:

Մայրենի. Գործնական քերականություն

.  Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ, հաճելի-տհաճ,  մարդկային-անմարդկային,  գիտուն-անգետ,  դուրեկան-անդուր,  ուշադիր-անուշադիր,  արժանի-անարժան, թևավոր-անթև,  ախորժելի-անախորժ,  գունեղ-անգույն,  բնական-անբնական,  խելոք-անխելք,  կարևոր-անկարևոր, լուրջ-անլուրջ, ամպոտ-անամպ, տեղյակ-անտեղյակ,  լուսավոր-անլույս, խոսուն-անխոս:

2. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց ելնես:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:

3. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել  են Սկանդինավյան լեռներից, նահանջել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին գրոհել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է:  Եվ ներկայում  այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է:  Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել  այդպիսի ցրտերը:  Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ  «վերքերի»  ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան:  Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու,  թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում: