Բնագիտություն. Մեխանիկական շարժում

Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժման ժամանակ մարմինը շարժում է կատարում և փոխում է իր ուղությունը ուրիշ մարմինների նկատմամբ:

Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։

Հավասարաչափ-Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ, արբանյակի պտույտ Երկրի շուրջ, ժամացույցի սլակների աշխատանքը…

Անհավասարաչափ-կենդանիների տեղաշարժվելը, մեքենաների շարժը, ինքնաթիռների թռիչքը, թռչյունների թռչելը, ձկների լողը, ամպերի երկնքում տեղաշարժումը…

Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում:

Արագությունը ցույց է տալիս, թե տվյալ մարմինը որքան ժամանակում է անցնում տվյալ ճանապարհը: Արագությունը հաշվարկվում է այս բանաձևով` V=S/t:

Ո՞րն է արագության չափման միավորը:

Արագության շարժման միավորներն են` կմ/ժ, մ/վ, մմ/վ և այլն:

Մայրենի. Տնային աշխատանք

1. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր  զկետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

Նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարեմ, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը թաղեմ ծառի տակ ու գնամ, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ շահեմ, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ շահի ծառաները մտան: (Շահ, շահել)

Բժշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել)

2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ — Մարտ ամսին օրերը սկսեցին տաքանալ:

Մրցութում մշամարտի մարտերը շարունակվում են:

 Կետ — Հեռվում մի լուսավոր կետ էր վառվում:

Կետերը աշխարհի ամենամեծ կենդանիներն են:

Շահ — Ես և հայրիկս մեր ռադիոփաթեթի համար մրցանակ էինք շահել:

Շահը պալատում իր նոր զարդերով էր հիանում: 

Այր — Այր գայլը առավոտյան գնաց որսի:

Նախնադարյան մարդը ապրել է այրերում և քարանձավներում:

3. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

4. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր  հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: Զրդասեղաի սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: Նա մի շատ բարի կախարդ էր:(Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր:(Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար ո՞վ էր: Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: Հավաքվեցին չար ու բարի կախարդներ:(Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: Պատին մի աղջկա նկար էր կախված:(Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Մաթեմատիկա

1. Գրե՛ք հետևյալ թվերը աճման կարգով.
31, –1, – 7, 0, –11, 24, 7, – 2 ,–6 —- –11, –7, –6, –2, –1, 0, 7, 24, 31:

2. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–2), B (+7), C(–6), D (+6), E (-7), F (5), G (–4) կետերը:

3․Հաշվե՛ք
ա) |– 18| · |– 21|=378
բ) |21| – |6|=15

4․ Կատարե՛ք գումարում․
ա) (–11) + (+5)= –6
բ) (–8) + (+7)= –1

5․Կատարե՛ք հանում.
ա) –11 – 9= –2
բ) 8 – 2=6

6․Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի  հավասարություն.
ա) (–15) ։ 5 = –3,
բ) (–30) ։ (–6) = 5։

7. Սեբաստացու օրեր. մաթեմատիկական ամսագրի շուրջտարյա նախագիծ

Խնդիրներ Ֆլեշմոբից

Լրացուցիչ առաջադրանքներ
8. Ձուն եփում է 7 րոպեյում։ Ավազե երկու ժամացույց ունենք՝ 3 րոպեանոց և 5 րոպեանոց։ Ավազե ժամացույցերի օգնությամբ ինչպե՞ս հաշվել 7 րոպեն։

9.Մի պատմվածքը 114-րդ էջում է սկսվում և ավարտվում է 132 էջում , մյուսը սկսվում է 247-րդ էջից և ավարտվում է 258 էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։

Լուծում

132-114=19

258-247=12

Պատ.` երկրորդ պատմվածքը ավելի կարճ է: