Մաթեմատիկա. 23 խնդիր

  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ։ 36 տետր
  2. 5 մարդ 1 աշխատանքը 8 օրում կատարեցին։ Նույն աշխատանքը 20 մարդը քանի՞ օրում կկատարեն։ 2 օրում
  3.  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։ 702 դր
  4. Նույն արագությամբ աշխատող 2 օպերատոր, օրական 8 ժամ աշխատելով, 3 օրում 600 էջ են մուտքագրում։ Ամեն էջում 32 տող կար, ամեն տողում ՝ 50 նիշ։ Մի օպերատորը 4 օրում , օրական  7 ժամ աշխատելով, քանի՞ էջ կմուտքագրի, եթե նոր էջում 70 տող պետք է լինի և ամեն տողում ՝ 40 նիշ։
  5. 6 ձկնորս 6 ձուկը 6 օրում կերան։ Քանի՞ օրում 10 ձկնորսը 10ձուկը կուտեն։ /Բոլորն ուտում են հավասարաչափ/ 10 օրում
  6. Ժամը 4։ 30 -ին ուղղաթիռը Ա կետից Բ կետ թռավ ՝ անցնելով 1 ժամում 240կմ։ Բ քաղաքում 30 րոպե կանգ առնելով՝ նա ժամը 11։45-ին ետ թռչեց դեպի Ա քաղաք 180կմ/ժ արագությամբ։ Որոշի՛ր ժամը քանիսին  հասավ Ա կետ և Ա-ից Բ կետ քանի կմ ճանապարհ է։ Ճանապարհ-1620 կմ, կհասնի-20:45
  7. 13 վարպետը տունը կառուցեցին 130 օրում։ Նույն աշխատանքը 26 վարպետը քանի՞ օրում կավարտեն։ 65 օրում
  8.  Ամանորի 26 նվերի համար  վճարեցին 9620 դրամ։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։ 39 նվեր
  9. 35 գիրքը 25 կգ 200 գ են կշռում։ Քանի՞ այդպիսի գիրք կկշռի 31 կգ 680գ։ 44 գիրք
  10.  Օպերատորը 4 օրում ավարտեց գիրքը , որն ուներ 300 էջ։ Նույն արագությամբ աշխատելու դեպքում քանի օրում կմուտքագրի 75 էջը։ 1 օրում
  11. 3 հավը 3 օրում 3ձու է ածում։ Քանի՞ ձու կածեն
    ա․ 6 հավը 6 օրում — 6 ձու
    բ․ 4 հավը 9 օրում — 9 ձու
  12. 9 ձիերին 5 օր կերակրելու համար 900կգ խոտ է հարկավոր։ 4 ձի 1 շաբաթ պահելու համար  գյուղացուն որքա՞ն խոտ է անհրաժեշտ։ 560 կգ խոտ
  13. Երկու գյուղերից, որոնց միջև հեռավորությունը 18կմ է, միարժամանակ 2 մարդ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին։ Եթե նրանցից մեկը ժամում 4կմ էր անցնում, ապա քանի՞ կմ ճանապարհ կանցնի 1 ժամում մյուսը։ 5կմ/ժ
  14. Մի մարդ մեկ պարկ թեյ էր ուզում գնել։ Դրա համար նրանցից 234 դոլար էին ուզում, բայց գնորդն ուներ 195 դոլար, և նրան 85 կգ թեյ տվեցին։ Պարկում քանի՞ կգ թեյ կար։ 117 կգ
  15.  Հետիոտն օրական 8 ժամ քայլելով, 15 օրում 480կմ ճանապարհ կարող է անցնել։ Օրական քանի՞  ժամ պետք է քայլի հետիոտը, որ 2 շաբաթում անցնի 560կմ ճանապարհ։
  16. Ամրոցը, որի կայազորը 12500 մարդ էր, 180 օրվա պաշար ուներ․ յուրաքանչյուր մարդուն օրական 3կգ սննդամթերք էր բաժին հասնում։ 60 օր հետո ևս 2500 մարդ եկավ ամրոց, և յուրաքանչյուրին օրական սկսեցին տալ 2կգ սնունդ։ Ընդամենը քանի՞ օր կբավականացնի սննդամթերքի պաշարը։
  17. Վաճառականը գյուղից 1կգ 40 դրամով կարտոֆիլ գնեց ու քաղաք տեղափոխեց՝ յուրաքանչյուր 10կգ-ը տեղափոխելու համար ծախսեց 100 դրամ։ Քաղաքում նա կարտոֆիլը վաճառեց 1կգ-ը՝ 90 դրամով։ 60 կգ-ի վաճառքից ինչքա՞ն շահույթ կստանա վաճառականը։
  18. Մոտոցիկլավարը և հեծանվորդը միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան համապատասխանաբար Ա և Գ քաղաքներից։ Ա-ից Գ քաղաք հեռավորությունը 15կմ էր։ 1ժամ հետո նանք հանդիպեցին Բ քաղաքում ։ Հաշվիր մոտոցիկլավարի արագությունը, եթե հեծանվորդի արագությունը 15 կմ/ժ է։
  19. Բեռնատար և մարդատար մեքենաները  միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան համապատասխանաբար Ա և Բ քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 312 կմ է։ 4 ժամ հետո նրանք հանդիպեցին Գ քաղաքում։ Հաշվի՛ր  մարդատար մեքենայի արագությունը, եթե բեռնատարի արագությունը՝ 26կմ/ժ է։
  20. Մի պատմվածքը 114-րդ էջում  սկսվում և ավարտվում է 132 էջում , մյուսը սկսվում է 247-րդ էջից և ավարտվում է 258 էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։
  21. Ձուն եփում է 7 րոպեյում։ Ավազե երկու ժամացույց ունենք՝ 3 րոպեանոց և 5 րոպեանոց։ Ավազե ժամացույցերի օգնությամբ ինչպե՞ս հաշվել 7 րոպեն։
  22. Նավակը մի նավակայանից մինչև մյուսը հոսանքի ուղղությամբ անցնում է 4 ժամում և վերադառնում է 5 ժամում։ Կանգանծ ջրում որքա՞ն է նավակի /սեփական/ արագությունը, եթե հոսանքի ուղղությամբ 70կմ ճանապարհն այն անցում է   3,5ժամում։
  23. Հողամասի քարորդ մասը՝ 4 հա-ն վաճառված է։ Մնացած տարածքն ինչպե՞ս բաժանել 4 եղբայրների միջև։ Արդյո՞ք դա հնարավոր է։

Մաթեմատիկա

  1.  a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.
    ա) a : b = 0 — a=0 b=կամայական թիվ, գ) a : b = a — a=կամայական թիվ b=1,
    բ) a : b = 1 — a;b=միևնույն թիվ, դ) a : b = –a — a=5 b=+1, ե) (–a) : b = –1 — a= կամայական թիվ b=a, զ) a : (–b) = –1 — a=կամայական թիվ b=a:

2. Հայտնի են բաժանման հետևյալ հատկությունները. Սխալ Ճիշտ
(a + b) : c = a : c + b : c,

(a · b) : c = (a : c) · b:
Ստուգե՛ք, որ այս հարաբերակցությունները ճիշտ են հետևյալ ամբողջ թվերի համար.
ա) a = 20, b = 10, c = –5,
բ) a = –18, b = –9, c = 3:

3. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի  հավասարություն.

ա) –21 ։ 3 = –7, 

բ) 48 ։ (–8) = –6:

գ) (–80) ։ (–20) = 4,

դ) –10 ։ (–5) = 2:

ե) (–15) ։ 5 = –3, 

զ) (–30) ։ (–6) = 5։

4. Որո՞նք են այն չորս հաջորդական ամբողջ թվերը, որոնցից ամենամեծը հավասար է՝

ա) –11-ի — –14, –13, –12, –11,

բ) 0-ի — 0, –1, –2, –3,

գ) +2-ի — –1, 0, +1, +2,

դ) –1-ի — –4, –3, –2, –1։

Լրացուցիչ խնդիրներ

5. 10 ձողեր դասավորված են կողք կողքի և նրանց միջի հեռավորությունը արտահայտված է 1-ից սկսած հաջորդական կենտ թվերով: Գտեք 1-ից 10-րդ ձողերի միջև ընկած հեռավորությունը:

1+3+5+7+9+11+13+15+17=81

Պատ.` 81:

6. Երեխաները 200 աթոռ ներկելու համար օգտագործում են 10լ ներկ: Նրանք գնեցին 50լ ներկ, և ներկեցին 600 աթոռ: Քանի՞ լիտր ներկ ավելացավ:

Լուծում

50:10=5

5×200=1000լ

1000-600=400լ

Պատ.` 400լ:

7. Մեծ քառակուսու կողմը հավասար է 6սմ, փոքրինը՝ 4սմ: Մեծ քառակուսու կողմերից մեկի վրա տեղադրված է փոքր քառակուսին այնպես,որ կողմը կիսում է փոքր քառակուսու համապատասխան կողմերը (տես նկարում): Հաշվեք ստացված պատկերի մակերեսը:
Подпись отсутствует

Լուծում

4×4=16 սմ2

6-4=2:2=1 սմ

2×1=2 սմ2

2+2=4 սմ2

4+16=20 սմ2

6-2=4 սմ

6×4=24 սմ2

20+24=44 սմ2

Պատ.` S=44 սմ2:

Մայրենի

  • Գրել հետևյալ բառերի հոմանիշներ.  հպատակ, թշվառություն, շռայլ, ընդարձակ, գեղածիծաղ, պեղել, խոխոջ, սպրդել, գգվել, աննշմարելի, բարվոքել, հեղեղատ, ամբարտակ, պերճություն:

Հպատակ-հնազանդ, թշվառություն-խեղճություն, շռայլ-առատաձեռն, ընդարձակ-լայնածավալ, գեղածիծաղ-ծիծաղկոտ, պեղել-փորել, խոխոջ-կարկաչ, սպրդել-խցկվել, գգվել-սիրել, աննշմարելի-անտեսանելի, բարվոքել-բարելավել, հեղեղատ-ձոր, ամբարտակ-պատնեշ, պերճություն-գեղեցկություն:

  • Բնութագրիր արքային:

Արքան ստեղծագործության սկզբում հպարտն էր, անվախ, գուցե և եսասեր: Նա ոչ մի կենդանու անտառում չէր հարգում, որովհետև կարծում էր, թե նա է ամենից ամենան: Նրա կարծիքով, եթե նա չլիներ, որսալը նույնիսկ չէին հորինի: Հետայդու նա կարողացավ մարդու վանդակի շնորհիվ հասկանալ, որ նա սխալ էր, որ նրա չափսերը ոչ մի նշանակություն չունեն: Նա հասկացավ, որ բնազդը ոչ միշտ է ճիշտ: Բնազդով կենդանիներն այսպես են մտածում`

<<Ճնշիր թույլին, հարգիր ուժին>>

Բայց նա հասկացավ, որ բնազդը տեղ է թողում նաև իրենց մտածելուն, որ թույլ ես, թե ուժեղ, թշնամի ես, թե բարեկամ, միևնույն է պետք չէ իրար ծաղրել:

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Ստեղծագործության ասելիքը այն էր, որ կան պահեր, որոնք նույնիսկ կյանքը տալով զուր չեն թվա: Ստեղծագործությունը ցանկանում էր ապացուցել, որ ապրում ես պետք է հաճելի ապրես, եթե տանջման ևևև տհաճության մեջ ես ապրում դա արդեն ապրել չէ, դա ուղակի գոյություն ունենալ է աշխարհի վրա:

  • Քո կարծիքով ինչո՞ւ առյուծը նախըտրեց մեռնել: 

Իմ կարծիքով առյուծը նախընտրեց մահանալ, որովհետև նա կարծում էր, որ ավելի լավ է մեռնել, քան ապրել փակված և կտրված աշխարհից: Ես նրա հետ համաձայն եմ, ես նույնպես չէի կարողանա ապրել ծաղրանքի և տառապանքի մեջ, բայց ճիշտն ասաց ես այդքան համարձակություն չէի ունենա կյանքս տալ ուրիշների անխելքության պատճառով:

  • Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին: 

Ես առյուծին խորհուրդ կտամ, որպեսզի իր քայլերից առաջ երկար ժամանակ մտածել, արդյոք այդ քայլին պետք է դիմել, թե ոչ: Ես շատ ուրախ եմ, որ առյուծը այդքան համարձակն էր, բայց նա պետք է հասկանա, որ այն կենդանի էակները, որոնք զբաղմունք չունեն, բացի ծաղրելուց և ուրիշների վրա ծիծաղելուց, նրանք ոչինչ են: Պետք չէ նրանց վրա ուշադրություն դարձնել, քանի որ նրանք դրան արժանի չեն:

  • Ապրել-ապրել ազատության մեջ. շարադրե՛ք ձեր մտքերը: 

Կարդալ այս հղումով

Մայրենի. Դասարանական աշխատանք

1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել- շրջագայել, թափառել, պտտել

Խորհրդածել- մտածել, մտորել, մտմտալ, խորհել 

Կողոպտել-  գողանալ, հափշտակել, թալանել, գռփել 

Խենթանալ- խելագարվել, ցնդել, ցնորվել, հիմարանալ, գժվել 

Արտասվել- հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ 

2. Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

Անտառը բնություն է, անտառը ուրախություն է, անտառը մի ամբողջ աշխարհ է:

Անտառում շատ գեղեցիկ է, ամեն մի ծառ իր պատմությունն է պատմում: Կարելի է երկար հետևել ծառերին և չհագենալ: Գուցե ծառերը առաջին հայացքից չեն շարժվում, բայց եթե ավելի ուշադիր նրանց նայես կտեսնես, թե ինչպես են պարում են իրենց չքնաղ, միասնական և համերաշխ պարը: Նրանց պարը երբեք չի ավարտվի, եթե լինի մոլորակը: Մոլորակը պահպանելու համար պետք մեզ և մյուսներին հասկացնենք, որ բնության մասին չմտածենք այսօր, վաղը կկորցնենք:

Անտառում ժամանակը շատ ուրախ է անցնում: Անտառում կարելի է զվարճանալ և նոր, հետաքրքիր տեղեկություններ իմանալ կենդանական և բուսկան աշխարհի մասին: Կարող ես տեսնել այն, ինչ չես կարող քաղաքում: Մեծ ուրախություն և հաճույք է լսել անտառի ձայնը: Այդ ձայնը, երգն է ծառերի պարի համար: Այդ երգում մասնակցում են բազմաթիվ թռչյուններ և կենդանիներ:

Անտառը բնություն է, անտառը ուրախություն է, անտառը մի ամբողջ աշխարհ է: