Մայրենի

Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:

Կալված-ագարակ

փառասեր-փառք սիրող

ոգեղեն-հոգևոր

կերպաս-մետաքս

մանյակ-վզին գցելու շղթայաձև կամ օղակաձև զարդ, վզնոց

հրացոլ-հրափայլ

հերկալ-մազակալ

պճնված-զարդարված

ակնակուռ-թանկագին քարերով զարդարված

ալեհեր-ճերմակած մազերով

պաճուճանք-զարդ

Ո՞րն է գեղեցիկը իշխանի պատկերացմամբ:

Իշխանը կարծում էր, թե գեղեցկությունը թանկառժեք քարերի, հագուստի և այլ զարդերի մեջ է:

Ո՞րն է գեղեցիկը Տրդատի պատկերացմամբ:

Տրդատի պատկերացմամբ իսկական գեղեցկությունը զարդերով չես գեղեցկացնի, այլ ընդհակառակը: Եվ նա համարում էր, որ բնության ստեղծած գեղեցկությունից գեղեցիկը գոյություն չունի:

Քո պատկերացմամբ ո՞րն է գեղեցիկը: 

Իմ կարծիքով գեղեցկությունը միայն արտաքինով պետք չէ գնահատել, այլ նաև ներքինով, որը գնահատում են արարքներով: Շատերը ասում են, թե առաջնային պետք է կարևորել ներքինը: Ես այդ մտքի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև այն մարդը, ով խելացի է, և գեղեցիկ է միայն ներքինով, ապա նրա հետ միևնույն է շփվելը այնքան էլ դուրեկան չէ: Մարդ չի ցանկանա շփվել ներքինով գեղեցիկ, բայց արտաքնապես տգեղ մարդու հետ: Մարդ պետք է և ներքինով գեղեցիկ լինի, և արտաքինով: Ես կարծում եմ, որ այն մարդը, ով իսկապես ներքին աշխարհով գեղեցիկ է, ապա նա իր արտաքինի մասին նույնպես կմտածի:

Ներքինով գեղեցիկը, արտաքնապես էլ է գեղեցիկ:

Պատմություն. Նախագծային շաբաթ

1. Մի քանի նախադասությամբ պատմիր քո դիտած այն պատմական ֆիլմի մասին, որը խորհուրդ կտայիր ընկերոջդ. հիմնավորիր ինչու:

Ես դիտել եմ պատմական <<Мишка принимает бой>> ֆիլմը: Այդ ֆիլմի մասին մանրամասն կիմանաք` այստեղ: Խորհուրդ եմ տալիս այն դիտել, որովհետև շատ հետաքրքիրն է, ծիծաղելի և ուսուցանող:

2. Ուսումնասիրության թեման

«Իմ հերոսը»

Ինձ համար պատմական կերպարներից հերոս է Մենուա Առաջինը: Մենուա Առաջինը թագավոր է եղել: Նա թագավորել է Ք. ա. 810-786թթ.: Նա երկիրը բավականին հզորացրել է: Դրան նպաստել է երկրի տնտեսական առաջընթացը: Մենուա թագավորը երկիրը հզորացելուց հետո կառուցել է նաև մի ջրանցք, որն ուներ 4 մ լայնություն և 1,5 մ խորություն: Այդ ջրանքը այդ ժամանակներում համարվում էր վիթխարի: Նաև ասում են, թե Մենուայի մականուն կարելի է համարել <<շինարար>> բառը: Մենուա թագավորը նաև լավ հեծյալ էր և նա իր ձիով կատարել էր <<Արծիվ>> թռիչք: Այդ թռիչքը մոտ 11մ էր եղել:

Այս ամենը հաշվի առնելով ես նրան այդ ժամանակների հերոս եմ համարում:

Մեր գերդաստանի շրջանակում նույնպես հերոսներ են եղել: Իմ երկու նախապապերը մասնակից են եղել II համաշխարհային պատերազմին և վիրավորվել են: Իմ պապիկը ստացել է <<Աշխատանքի հերոս>> կոչումը: Նաև իմ նախատատիկի եղբայրը մասնակցել է I համաշխարհային պատերազմին:

Մաթեմատիկա

1. Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 140։ Ո՞րն է այդ թիվը։

Լուծում

140-20=120

120:20=4

Պատ.` 4:

2. Աշակերտն ուսուցչից հարցրեց Արարատ լեռան բարձրությունը։Ստացավ պատասխան, եթե լեռան բարձրությունից 18 ոտք հանենք, ապա տացվածը 169 անգամ փոքրացնենք, կստացվի 100։ Արարատ լեռան բարձրությունը քանի՞ ոտք է։

Լուծում

100×169=16900

16900+18=16918

Պատ.`16918 վոտք:

3. Եթե անհայտ թվին նույն թիվն ավելացնենք , 42-ից 70 անգամ մեծ թիվ կստացվի։ Այդ ո՞ր թիվն է։

Լուծում

42×70=2940

2940:2=1470

Պատ.`1470:

4. Եթե անհայտ թվին նրա կրկնապատիկն ավելացնենք, կստանանք 4575։ Ո՞րն է այդ անհայտ թիվը։

Լուծում

4575:3=1323

Պատ.`1323:

5. Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրա մոտ կարտոֆիլ չմնաց։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։

Լուծում

2×2=4

Պատ.`4 պարկ:

6. Վաճառականն այսօր իր ունեցած խնձորի կեսը վաճառեց առաջին գնորդին, իսկ երկրորդ գնորդին վաճառեց մնացածի կեսը, երրորդին՝ մնացածի կեսն ու էլի 5 կգ խնձոր։ Քանի՞ կգ խնձոր վաճառեց այսօր։ 40կգ