Դիտել եմ և առաջարկում եմ դիտել

 

Это слайд-шоу требует JavaScript.

Ես գարնանային արձակուրդի ժամանակ դիտել եմ <<Мишка принимает бой>> ֆիլմը: Ֆիլմը պատմում է, թե ինչպես են գերմանացիները հարձակվում խորհրդային միության մանկական ճամբարի վրա: Գերմանացիները կարողանում են գրավել այդ տարածքները և ստիպում են երեխաներին հանել իրենց վզկապները և վառել, բայց երեխաները չէին կարող այդպես վարվել, քանի որ դա խորհրդային միութան նշաններից էր, այդ պատճառով էլ խորամանկում են: Նրանք կարողանում են վզկապները պահել թեյնիկի մեջ: Հետայդու երեխաներից մեկը կարողանում է փախչել և վզկապները ավելի ապահով տեղ տանել, իսկ, թե ինչպես են խորամանկում և ինչպես են գերմանացիներին հաղթում և գրաված տարածքից փախչում կիմանաք ֆիլմում:

Оставьте комментарий