Պատմություն. Եգիպտոս

1. Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը, 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:

Հին Եգիպտոս

Հին Եգիպտոսի քարտեզը Հին Եգիպտոսի քարտ (Ամերիկա - Աֆրիկա)

21-րդ դարում այդ տարածքում գտնվող պետություն` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

Карта Египта иллюстрация вектора. иллюстрации насчитывающей египта -  31363046

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

Մեմֆիս-Մենֆիսը Եգիպտոսի առաջին մայրաքաղաքն էր՝ կառուցված Նեղոսի ձախ ափին։  Մոտ մ.թ.ա. 3150 թվականին վաղ դինաստիական շրջանի առաջին փարավոններից մեկը Մեմֆիսը մայրաքաղաք հիմնելու միջոցով կարողանում էր հսկել դելտայի տարածաշրջանի բերրի տարածքները, գյուղատնտեսությանը: Այն եղել է Եգիպտոսի կրոնական, մշակութային և արհեստագործական կենտրոն։ Մեմֆիսում պահպանվել են Պտահ աստծո տաճարի մնացորդները, սֆինքս Ռամզես երկրորդի երկու կոթողը։ Այն իր դիրքի պատճառով գրավիչ էր բոլոր փարավոնների համար։ Մեմֆիսը ժամանակին հայտնի է եղել արձանների, տաճարներ և իր շուրջը փռված բուրգերի բազմությամբ։ Այժմ պահպանված բուրգերն ու սֆինքսը գտնվում են Գիզայի տարածքում։

Կահիրե-Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը:

3.Ովքեր էին փարավոնները:

Փարավոններ էին անվանում Հին Եգիպտոսի արքաներին: Այդ ժամանակներում մարդիկ կարծում էին, թե փարավոնները Աստծու որդիններն են: Նրանք ջանում էին, որպեսզի փարավոնները ապրեն լավ և նպաստելի պայմաններում:

4. Կատարիր հետազոտություն Ռամզես Երկրորդ փարավոնի մասին:

Այս հղումով

Թռիչք

Թռիչք բառը բազմիմաստ է, այն կարելի է հասկանալ մի քանի առումով: Փոքր և հասուն թռչյունների թռիչքները տարբեր են լինում, բայց արդունքում երկուսն էլ նոր բարձունքի են հասնում, հմտանում են վերելքներ հաղթաարելու գործում:

Ինձ համար թռիչքի աստիճաններն անվերջ են և անսկիզբ: Ինչքան վեր ես բարձրանում, այնքան դժվար է դառնում ճանապարհը: Ոմանք հանձնվում են`ասելով. <<Ես այլևս չեմ կարող>>: Իջնելը միշտ ավելի հեշտ է, քան բարձրանալը, քանի որ կամք չի պահանջում: Աստիճանների վերևում լույսն է, իսկ ներքևում ` խավարը: Խավարի աշխարհում այն մարդիկ են, ովքեր կես ճանապարհից հանձնվել են, վերևում` նրանք, ովքեր գնացել են մինչև վերջ: Այդպիսի թռիչք ես համարում եմ Հեկտոր Մալոյի <<Առանց ընտանիքի>> վեպը, որը կարդացել եմ երկու տարի առաջ, բայց կարծես երեկ ավարտած լինեմ: Թռիչքը լինում է նաև նկարչության մեջ: Մարդ կարող է երկու կետ նկարել և դրանում տեսնել մի ամբողջ աշխարհ: Պոեզիայում նույնպես լինում է մտքի թռիչք: Պոետը կարող է մի բառով բազում մտքեր կարող է արտահայտել: Մի բառին նա կարող է այնպիսի իմաստ տալ, որ այն հասկանալու համար պետք է լինում երկար մտածել: Մտքի թռիչք բոլորին շնորհված չէ, քանի որ այն նաև աշխատասիրության և կամքի շնորհիվ է տրվում:

Խավարի աշխարհը ծույլերի կացարանն է: Այնտեղ մարդիկ են, ովքեր աչք ունեն, բայց կույր են, ականջ ունեն` խուլ են: Քչով բավարարվելը երբեմն ծուլություն է, երբեմն` առաքինություն: Առաքինությունը հատուկ է հոգու և մտքի թռիչք ունեցող մարդկանց:

Նշած հատկանիշներով օժտված է արդկության փոքրամասնությունը: Լոսավորը և հոգու վեհությունը պայծառացնում է մարդուն: Այս իմաստով արժանահիշատակ են աշուղ Ջիվանիի խոսքերը.

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը` մարդուն,

Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,

Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր

Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Մայրենի

Կարդա՛ առակները:

1. ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ
Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և  գողություն անել: Լուսնկա էր: Մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց,  թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:  Մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր,  ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես  գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և  վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:
Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ  բանին, լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

  • Երկու նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը:

Առակի ասելիքը այն է, որ նարամտությունը մարդուն կարող է փորզանքից հեռու պահել:

2. Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած կողմով  ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:
– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:

  • Գրի՛ր առակի ասելիքը:

Առակը ցանկանում էր ասել, որ կան մարդիկ, ովքեր չպարտվելու կամ սխալը չընդունելու համար մեղքը գցում են ուրիշների վրա:

  • Ո՞ր առակը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ երկրորդ առակը, որովհետև այն ավելի հումային էր և կարդալու ընթացքում ստիպեց ժպտալ:

3. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով և բառակապակցություններով:  Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել, թե ինչու են  դրանք կոչվում միջանկյալ բառեր և բառակապացություններ (անկյալ — հին հայերեն՝ ընկած):


Ո՜վ զարմանք, ա՛յ քեզ միամտություն, երեխայի խելք, դե՛, բա՞:


Նավը մոտեցավ ժայռին և, ո՜վ զարմանք,  բոլոր մեխերը,  պտուտակներն ու  երկաթե ամրակները ճռռալով դուրս սողացին իրենց տեղերից ու թռան դեպի  ժայռը: Կարճ  ժամանակում նավը վերածվեց առանձին տախտակների, բա՞: Դե՛, սա հեքիաթ է: Բայց այդպիսի մագնիսական ժայռի գոյությունը ժամանակին, ա՛յ քեզ միամտություն,  բոլորն էլ հավատում էին: Մի քանի տարի առաջ, որոշել  էի անպայման գտնել այդ ժայռը:

Մաթեմատիկա

1․ Գրե՛ք հետևյալ թվերը  նվազման կարգով.
 –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13 — 13, 12, 4, 1, 0, -3, -7, -8, -11, -17, -30։

2․Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –9, –4, –2, 0, +1, +4, +7, +10  թվերին համապատասխանող կետերը։ 

3․ Հաշվե՛ք
ա) |– 6| + |4|=10
բ) |– 50| + |– 4|=54

4․ Կատարե՛ք գումարում.
ա) (–10) + (+3)= -7
բ) (+31) + (–10)= +21

5․Կատարե՛ք հանում.
ա) –16 – 7= -9
բ) 0 –16= -16

6․ Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի  հավասարություն.
ա) (–45) ։ 15 = –3,
բ) (–(-80)) ։ (–16) = –5։

Լրացուցիչ առաջադրանքներ

7. Հետիոտն օրական 8 ժամ քայլելով, 15 օրում 480կմ ճանապարհ կարող է անցնել։ Օրական քանի՞  ժամ պետք է քայլի հետիոտը, որ 2 շաբաթում անցնի 560կմ ճանապարհ։

Լուծում

480:15=32կմ

32:8=8կմ

560:14=40

40-32=8կմ(հավասար է մեկ ժամ)

8ժ+1ժ=9ժ

Պատ.` 9ժ: