Համմուրապի և նրա օրենքները

Համմուրապիի օրենքները լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրապիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա, որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրապի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում` ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։

Համմուրապին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ և նրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Համմուրապին հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր և գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմել օրենսգիրք։ Համմուրապիի օրենսգիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման համար։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում այն հաշվի էին առնում Առաջավոր Ասիայի բոլոր պետությունները օրենքներ ընդունելու ժամանակ։ Համմուրապիի օրենքները փորագրվել են 9 մ բարձրությամբ բազալտե սյան վրա։

«Ես՝ Համմուրապիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրապիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

Իմ կարծիքով այս օրենքները չափից դուրս դաժան են և անմարդկային:

Մայրենի

  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:

Օրը մթնեց __ Ձայնագրություն — խոհուն-լրջամիտ, կաթնահունց-կաթով հունցած խմորեղեն, սուփրի գլխին նստել-պատվավոր հյուր լինել սեղանի շուրջ, լոկ-միակ

Մշակները __ Ձայնագրություն — սարսռալ-դողալ, գարշապար-կրունկ, լոդիկ-թիկնոց, համորեն-ամբեղջ

  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:

Ինձ համար շատ գեղեցիկ նկարագրություներ էին այս հատվածները`

Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար
Մի ծերատ լուսին…

___________________

Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:

_______________________

Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:

  • Ուշադրություն դարձնել բանաստեղծություններում արտահայտված մտքերին, նշումներ անել: 

<<Օրը մթնեց>> բանաստեղծության ասելիքը հասկանալի դարձավ միայն վերջում: Այն քառյակը, որ սկսում և ավարտում է բանաստեղծությունը շատ խորիմաստ էր և սկզբում տպավորություն էր առաջանում, թե հեղինակը տխրում էր այն պատճառով, որ օրը ավարտին է հասնում, բայց իրականում նա կարոտում և հիշում էր իր գերդաստանին, որ այդ ժամերին միշտ միասին հավաքված էր լինում:

Հաքուստի և կոշիկների խնամք

Հագուստի և կոշիկների խնամքը շատ կարևոր է մեր առողջությունը պահելու համար, Շատ կարևոր է նաև հագուստի մանավանդ ներքնահագուստի ընտրությունը և մաքրությունը; Նախապատվությունը պետք է տալ բնական գործվացքներից և կտորից արված հագուստը՝ բամբակ, քանի որ դրանք քիչ ալերգիկ, «շնչող» լավ կլանում են խոնավությունը; Արհեսատակ կտորները կարող են առաջացնել քոր, կարմրացույթուն, գռգռվածություն, կարճ ասաց ալերգիա; Հագուստի գործվածքի կտորի կազմույթունը և նրա խնամքի բոլոր պայմանները գրված են լինում հագուստի պիատկի վրա, պայմանական նշաների օգնությամբ;

Հագուստի խնամք