Մայրենի

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր: — Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր… Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:

Կորովի-ուժեղ, կամային

Մարտակոչ-ռազմի կոչ

Շեփոր-փողային գործիք

Մուժ-մառախուղ

Գուժել-վատ լուր հայտնել

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը իմ կարծիքով վերածննդի և մարտական տրամադրություն է արտահայտում:

3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:

Զինվոր և ղեկավար

4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառատող և մեկնաբանի՛ր:

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-

Ինձ ամենից շատ այս քառատողն է դուր եկել, որովհետև այն հանգերով է գրված և հեշտ է հիշվում:

5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի: 

Այս աշունը եկավ, բացվեց(արթացավ) ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց(նվիրեց) իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց(կանչեց),
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց(փչեց) —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:

6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:

Իմ կարծիքով այս տողեր ուսում են, որ աշունը ներշնչում է ամեն գրողի կարիչի, որ մեկ օրում մարդ այդ գեղեցկությունից, ազարավոր մտքեր է ունենում:

7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր քառյակ:

Այս առավոտ, օրն ուրիշ էր,
Ծաղիկները չէին բացվել,
Նույնիսկ այն ծառը դեղնել էր,
Եվ այդ ամենը աշունն էր բերել:

8. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն