Մայրենի

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝  որպես  դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը

Դարձվածքի տեսքով-Նա մատը մտցրեց բզեզի բույնը:

Ուղիղ իմաստով-Հետազոտողը մատը մտցրեց բզեզի բույնը, որպեսզի ուսումնասիրի: Աղջիկը մատը մտցրեց բզեզի բույնը, որպեսզի աի իր ուլունքը:

լեզու առնել

Դարձվածքի տեսքով-Կողքինս լեզու առավ և խոսեց: Քանոնը համերգին լեզու առավ և երգեց:

Ուղիղ իմաստով-Շուկայից երեկ լեզու առանք: Շատերի համար լեզու առնել և ուտելը տարօրինակ է թվում:

մատը կծել

Դարձվածքի տեսքով-Թագավորի տղան մատը կծեց: Գիտնականը մատը կծեց, թե ինչպես իրագործել նոր գյուտը:

Ուղիղ իմաստով-Նա զայրույթից մատը կծեց: Մարզիկը իր ելույթից առաջ անհանգստությունից մատերն էր կծոտում:

ոսկոր ու կաշի դառնալ

Դարձվածքի տեսքով-Նա մեկ ամսում ոսկոր ու կաշի դառձավ: Ծանր հիվանդությունից հետո նա ոսկոր ու կաշի դարձավ:

Ուղիղ իմաստով-Որսած մսից շուտով մնաց միայն ոսկոր ու կաշի:

գլուխը յուղել

Դարձվածքի տեսքով-Նա վիկտորինայի ժամանակ գլուխը յուղեց: Մաթեմատիկոսը գլուխը յուղեց խնդիրը լուծելու համար:

Ուղիղ իմաստով-Նա գլուղը յուղեց, որպեսզի այն փայլի:

մատից փուշ հանել

Դարձվածքի տեսքով-Արդյոք դու իմ մատից փուշ հանել ես, որ օգնություն ես ուզում:

Ուղիղ իմաստով-Բժիշկը մատից փուշը հանեց: Բարի մարդը կենդանու թաթից փուշը հանեց:

գլխին քար գցել

Դարձվածքի տեսքով-Նա իր գործը գլքին քար գցելով ավարտեց:

Ուղիղ իմաստով-Նա ընկերոջը ապրիլի մեկին

2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս  ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

— Կատակո՞ւմ ես:

— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց  անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն  ասում է.

— Էղած չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞,  որ մի  տեղը տեղին  դռնակ ունենար:

— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս  գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

— Ձե՞ռ ես առնում:

— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան  դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում  ջրամբարը:

Երկու տեքստերն էլ արտահայտում են նույն իմաստը, բայց օգտագործված են նույն իմաստը արտահայտող տարբեր բառեր: Օրինակ`

Միշտ-մի գլուխ, չարչարվում-քրտինք թափում, մի անգամ-օրերից մի օր, նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ-նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի  տեղը տեղին  դռնակ ունենար, սխալվում ես-աչքիդ է երևում, զարմանում է-բերանը բաց է մնում, կատակո՞ւմ ես-ձե՞ռ ես առնում, ոչ-չէ, առանց չափազանցնելու-առանց մազը գերան դարձնելու, ստիպված-ուզի, թե չուզի:

3. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և  համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

_______________________________________________________________________

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Բերանդ ջուր մի՛ առ, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն  աշխարհն ուղարկել:

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:

Դարձվածքները փոխեցին տպավորութունը, փոխեցին տեքստի ձևը, բայց ոչ իմաստը: Նաև տեքստը ավելի հասուն և չափազացրաց թվաց:

Պատմություն. Միջագետքի առաջին պետությունները

Առաջադրանք 1

Միջագետքի առաջին պետությունները

1.Ներկայացրու Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրապիին, նրա օրենքները, քո մտորումները այդ օրենքների շուրջ/գրավոր/:

Այս հղումով