Ռամզես Երկրորդ փարավոն

Ռամզես Երկրորդ փարավոնը եղել է Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոնը, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1279-1213 թթ․։ Հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն: Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր: Հայրը Սեթիի փարավոնն է: Մայրը Թուիայի թագուհի է: Նրա պատկերները հասել են մեր ժամանակ, ինչը վկայում է, որ նա բնութագրվում էր ամբարտավանությամբ: Կարող է լինել, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, նա ի սկզբանե երգչուհի էր: 

Ավելի ուշ, կառավարման 2-րդ տարում, Ռամզես II-ը հաղթանակ է տանում Շերդանի ծովահենների նկատմամբ:Շերդանի գերիներով համալրում են եգիպտական զորքերի շարքերը, որոնք հետագայում փարավոնին ծառայելով, մարտնչում են Սիրիայի և Պաղեստինի դեմ մղվող մարտերի առաջին շարքերում։

Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ­րութը:

Անձամբ ղեկավարելով զորքը, բացառապես նրա կամքի ուժի ու զորավարական տաղանդի շնորհիվ, եգիպտական բանակը ոչ միայն գլխովին չի ջախջախվում, այլև հարաբերական հաղթանակ է գրանցում խեթական բանակի նկատմամբ։ Այս ճակատամարտի նկարագրության մեջ առաջին անգամ հանդիպում է «շտռաֆբատի» սկզբունքը, երբ խուճապը բացառելու համար նետաձիգները նետահարում էին առանց հրաման նահանջած ցանկացած եգիպտացու։

Մուվաթալլի II-ի մահը բավականին հանդարտեցնում է Եգիպտոսի և Խեթիայի հարաբերությունները։ Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է հանձնում արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսի իրավասությանը։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ, ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամսես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը։ Այդ պայմանագիրը կոչվում է «Հավերժ բարեկամներ»: Պայմանագիրը թարգմանվում է եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի և Ռամզեսեումի պատերին։

Աղբյուրներ 1, 2

Оставьте комментарий