Կանաչ դաշտը

1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

կարծր-պինդ

խանձվել-այրվել

խրխինջ-ձիու ձայնը

խրտնել-կենդանու վախենալը

նիրհել-ննջել

զատվել-անջատվել

ճապաղվել-երկարել

2.  Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն, գայլին, կայծակին, ժայռին ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

Կայծակ

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր:

​Քուռակ

Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման:

​Ձի

Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: 

Կաղնի, ժայռ

Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում:

հովիտ, կաղնի

Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

3.  Ձի-գայլ հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Իմ կարծիքով հեղինակի համակրանքը միառժամանակ երկուսի կողմերում էր: Համակրանքը ձիու կողմն էր, որովհետև գովում և փառաբանում էր նրան: Համակրանք էր զգացվում նաև գալյլի նկատմամբ, որովհետև բազմիցս նշեց և հասկացրեց, որ գայլը նունպես ընտանիք ուներ և նահանջեց միայն այդ պատճառով: