Մայրենի. տնային աշխատանք

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հարցարան

Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:

Ես որոշ չափով համաձայն չեմ այս մտքի հետ`

Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։

Համաձայն չեմ, որովհետև ես չէի ցանկանա ունենալ բնավորության բացասական գծեր, սակայն ունենալու դեպքում ես ինքս կփորձեի դրանք շտկել:

Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, որ ինձ լսես և հարգես ուր էլ, որ լինենք:

Ցանկանում եմ, որ եթե ինձ նմանվես, հանկարծ չկրկնօրինակես:

Ցանկանում եմ, որ իրար շարունակենք, սակայն չկրկնենք:

Ցանկանում եմ, որ ինձ ուղեկցես, սակայն ճանապարհիցս չշեղես:

Ցանկանում եմ, որ պատիվդ բարձր պահես, առանց որևէ մեկին նվաստացնելու: