Պատմություն

Դիտել ֆիլմերից մեկը, 20 նախադասությամբ ամփոփել:

Ես դիտեցի և հավանեցի երկրորդ ֆիլմը, որը պատմում էր պունիկյան պատերազների մասին: Ինչպես գիտենք Հռոմը գտնվում է Իտալիայում` Ապենինյան թերակղզում: Հռոմին ամենից մոտը և հարուստը Սիցիլիան էր: Սիցիլիան հռոմեացիները ցանկանում էին դարձնել Հռոմի մի մասը, սակայն Կարթագենը, որը գտնվում էր Աֆրիկայի հյուսիսում դրան համաձայն չէր: Այդպիսով սկսվեց Կարթագենի և Հռոմի պատերազմը: Հռոմեացիները կարթագենի բնակիչներին անվանում էին Պունա, այդտեղից էլ ճիշտ է այդ պատերազմները անվանել պունիկյան: Առաջին պատերազմը տևեց 23 տարի` Ք. ա. 264-241թթ.: Այդ ժամանակ Կարթագենը զգալի պարտություն կրեց: Չնայած դրան շարունակեց վախ ներշնչել Հռոմին:

Երկրորդ պատերազմը վարում էր հայտնի և ամենազոր արքա-զորավար` Հաննիբալը: Հռոմեացիները կարծում էին, թե նա զորքը կբերի ծովով, սակայն Հաննիբալը Իսպանիայից, որտեղ տեղավորել էր իր զորքերը շարժվեց դեպի Ալպյան լեռներ: Այդ ճանապարհը շատ դժվար անցանելի էր, այդ պատճառով Հաննիբալի զորքի մոտ կեսը զոհվեց: Ճանապարհին նրանք հասնում են այնտեղ, որտեղ բակվում էին գալլաները, ովքեր դեմ էին Հռոմի: Գալլաները Հաննիբալին ապահհովեցին զենքով: Գալլաներից շատերը նույնիսկ մտան Կարթագենի զորքի մեջ, ինչի շնորհիվ կռվեցին ընդդեմ Հռոմի: Հռոմը անսպասելի հարվածից կրեց պարտություն և գրեթե բոլոր հռոմեացի զիվորները սպանվեցին կամ հանձնվեցին:

Հաննիբալը նաև կարողացել էր մշակել մեկ ուրիշ ռազմավարություն, որը նման էր քառանկյան: Այդ ռազմավարությամբ նրան կարողացան հաղթել հռոմեացիներին Ք. ա. 216թ.: Սակայն 202թ. Կարթագեն կրեց պարտություն: Դա Հաննիբալի առաջին պարտություններ: Չնայած դրան Հաննիբալի դավաճանեցին և երկրից դուրս վտարեցին: Իսկ Ք. ա. 146թ. Կարթագենը հռոմեացիները վերջնականապես հավասարեցրին հողին:

Eго боялись даже римляне: Ганнибал Барка /տեսանյութ/

Пунические войны (рус.) История древнего мира/տեսանյութ/

Հանդիպում Պարգև Բարսեղյանի հետ

Ապրիլի 30-ին հանդիպեցինք աստվածաբան Պարգև Բարսեղյանի հետ: Հանդիպումը բավականին հետաքրքիրն էր: Աստվածաբանը ներկայացնում էր նախաքրիստոնեական հավատալիները: Նա նշեց, որ առաջ մարդիկ աստվածացնում էին այն, ինչին նրանք ցանկանում էին դիմել, այդպիսով ներկայացնելով իրենց խդիրները: Պարգև Բարսեղյանը ասաց, որ հին լեգենդները և առասպելները ստեղծվել են, որևէ հարցերի պատասխան տալու համար: Հանդիպմանը լսվում էին բազում հարցեր, որոնց աստվածաբանը տալիս էր հետաքրքիր և ուսուցողական պատասխաններ: Ես նույնպես մասնակցում էի քննարկմանը և ահա իմ հարցերից մեկը.

-Մարդիկ շատ դարեր առաջ արդեն ստացել են այն հարցերի պատասխանները, որոնք թաքնված էին այդ հորինվածքներում: Հետևաբար ինչու են մինչ օրս դրանք հիշվում:

Հնչեց աստվածաբանի պատասխանը.

-Ճիշտ է, սակայն միևնույն է մեր նախնիների մտքերից յուրաքնչյուրը ապրում է մեր հոգում է և կապ չունի, թե մենք ունենք այդ հարցի պատասխանը, թե ո´չ:

Տնային աշխատանք

1.Բացատրի՛ր տրված դարձվածքները.

կրակ կտրել-զայրանալ

օր ու արև չտալ-ճնշել

ձեռք մեկնել-օգնել

նոր էջ բացել-նոր հունով սկսել կյանքը

հին երգը երգել-անընդհատ նույնը կրկնել

ջրի երես դուրս գալ-բացահայտվել

2.Գրի՛ր ծով, քար, թև, ոտք բառերի ուղիղ և փոխաբերական իմաստները:

ծով-ուղիղ իմաստ, ծով-շատ (փոխաբերական իմաստ)

քար-ուղիղ իմաստ, քար-անշարժ լինել և անխիղճ (փոխաբերական իմաստներ)

թև-ուղիղ իմաստ, թև-զորամիավորման, որևէ կողմ, նաև թռչյունների հաշվելու միավոր (փոխաբերական իմաստներ)

ոտք-ուղիղ իմաստ

3.Տրված են ռուսերեն ասացվածքներ, գտիր այդ ասացվածքների հայերեն համարժեքները:

Ա. Мал клоп, да вонюч.

Բ. Что летом родится, то зимой пригодится.

Գ. Придет осень, за все спросит.

Դ. Научиться хорошему мало и тысячи дней, научиться дурному — достаточно и часа.

Ե. Любовь зла — полюбишь и козла.

***

Ամառվա փուշը ձմեռվա նուշն է:

Մուկը մի բան չի, բայց որ ընկնում է կարասը հարամում է:

Ճտերն աշնանն են հաշվում:

Սերը աթարին էլ է կպչում:

Վատ բանը շուտ են սովորում:

4.Տրված պարզ բառերով կազմիր բարդ բառեր այնպես, որ մի դեպքում լինեն բառի վերջին բաղադրիչը, մյուս դեպքում՝ առաջին:

Ծաղիկ — ծաղկաման, արևածաղիկ, գլուխ — գլխիվայր, դեղնագլուխ, գիր-գրապահարան, մանրագիր, շղթա-շղթայակապ, լեռնաշղթա, ջուր-ջրաման, անձրևաջուր, տուն-տնատեր, հացատուն, երգ-երգասան, սիրերգ: