Տառային արտահայտություններ

1. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների հետևյալ հաջորդականությունը.

ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6 — 4a+6,

բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը — y-11+z,

գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը — 10 : a+15 x b,

դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով — (m+5) x n:

2. Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.

ա) 3 ⋅ a + 386=395, 

բ) 27 ։ a + 96 ։ a=9+32=41,

գ) (17 – a) ⋅ 3=42,

 դ) (6 ⋅ a + 3) ⋅ a=63: 

3. Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակումներ:

1. a x 1=a

2. a-1; a; a+1

3. a:1=a

4. 1 ≤ a

4. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

ա) 3 ⋅ a + 5 ⋅ b=46, 

բ) 10 ⋅ (a + b) ։ 3=40, 

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b=43,

դ) 95 ։ b + 49 ։ a=26, 

ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4=0,

զ) (a – 7) ⋅ (b – 5)=0։

5. a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25‐ի։

2a+6a+(aaa)+1=25

Լրացուցիչ առաջադրանքներ

6. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26 կողմ։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:

Լուծում

26-4+4=18

18:3=6

26-18=8

8:4=2

6+2=8

Պատ.` եռակյունիներ=6 հատ, քանկյուններ=2 հատ:

7. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։

Լուծում

100 մ 40 սմ=10.040 սմ

3 մ 35 սմ=335 սմ

335+25=360 սմ

335×16=5360 սմ

10040-5360=4680 սմ

4680:360=468:36=13 կոստյում

Պատ.` 13 կոստյում:

Տնային աշխատանք

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը պատմում է այն մասին, որ շատ հորդառատ և փոթորկալից ամպրոպ է եղել: Սակայն երբ այն ավարտվել է մարդկանց ավելի հիանալի է թվացել աշխարհը, ավելի գեղեցիկ և գունազարդ: Ճերմակ շուշանը նրանց թվացել է ավելի ճերմակ: Կարծել են, թե հանգիստ և խոնարհ ծառերը դարձել ենք ավելի համեստ և անշարժ: Նրանց աչքերում կյանքը նոր գույներով է փայլել: Հսկայական և անփոփոխ սարերը նրանց աչքերում ավելի բարձր են թվացել: Անհուն անդունդները ավելի խորն են երևացել, սակայն աշխարհը մնացել էր այնպիսին ինչպիսին կար:

2.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձոր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, գլխավերևի հավքերը, սրտով կանչ, բարի արև, բարի լույս, հասկանալի աշխարհ:

3.Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամենից շատը կրկնվում է ավելի բառը և ամպրոպից հետո բառակապակցությունը: Դրանք ավելի են վոգեշնչում կարդացողին, ստիպում հետաքրքրվել բանաստեղծությամբ և նրա բովանդակությամբ: Կրկնելով այդ բառերը հեղինակին հաջողվել է բոլոր մտքերը հավաքել և դարձնել մեկ, ընդհանուր ստեղծագործություն:

4.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Իմ կարծիքով տվյալ բանաստեղծության գաղափարը խտացված է հետևյալ տողերում `

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի:

և

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

5.Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով բանաստեղծությունը ցանկանում էր ասել, որ մարդիկ հաճախ չեն գնահատում իրենց շրջապատը և միայն ամպրոպից` աղետից հետո սկսեցին գնահատել աշխարհը: Սկսեցին հասկանալ, թե ինչ գեղեցիկ շրջապատում են գտնվում: Ցավոք մարդիկ այդ գեղեցկությունը և լավը, գրեթե միշտ տեսնում են վատի´ց հետո:

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը:

Հավք-թռչյուն, խոնարհ-համեստ, տափաստան-հարթ հսկայան տարածություն (հիմնականում դաշտավայր)

7.Բացատրի՛ր տրված դարձվածքները՝ գլխին նստել, գայլի գլխին ավետարան կարդալ,  երկաթը տաք-տաք ծեծել, կրակի վրա յուղ ավելացնել, գլուխը յուղել: 

Գլխին նստել — չափ ու զահմանը չճանաչել, գայլի գլխին ավետարան կարդալ — ապարդյուն կերպով մեկին մի բանում համոզելու ձգտել, երկաթը տաք-տաք ծեծել — գործն անմիջապես՝ առանց հապաղելու կատարել, կրակի վրա յուղ ավելացնել — թեժացնել, գլուխը յուղել — մտածել