Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

1. Հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

Անվտանգ էին երկրի սահմանները, կարգավորված էին պետական կառավարման բոլոր մակարդակները: Մեծ առաջընթաց ապրեց մշակույթը: Կառուցվեցին բազմաթիվ շքեղ շինություններ: Ճանապարհների ցանցով Հռոմը կապվեց տերության ամենահեռավոր նահանգների հետ: Հատկապես տպավորիչ էին հռոմեական կամուրջներն ու ջրմուղները:

2. Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Մարկոս Տրայանոսը կառավարել է 98–117 թթ.: Նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմական հզորության գագաթնակետին: Հաղթանակներ տանելով Հռոմի բոլոր սահմաններում՝ Տրայանոսը ծնկի բերեց նաև ամենահզոր հակառակորդին` Պարթևս տանին:

3. Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Մարկոս Ավրելիոսը կառավարել է 161–180 թթ.: Նա խոշոր իմաստասեր և հմուտ պետական գործիչ էր: Նրա կարծիքով՝ անիմաստ էր ընդլայն ել տերությունը:Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը, որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո:

4. Համեմատիր այս երկու կայսրերին:

Իմ կարծիքով երկուսն էլ ունեին դրական և բացասարան կողմեր: Մարկոս Տրայանոսը գրավում էր տարածքներ, որոնք նրանից հետո վերադարձան իրենց հին սահմաններին: Իսկ Մարկոս Ավրելիոսը ավելի շատ մտածում էր ժողովրդի մասին: Ես կարծում եմ, եթե նրանք նույն ժամանակահատվածում ապրեին, ապա լավ կլիներ, որ նրանք միասնական կառավարեին, իրար լրացնելով:

5. Մեկ տեսանյութը դիտելուց հետո ամփոփիր 20 նախադասությամբ:

6. Ներկայացրու Դիոկղետիանոս կայսեր կատարած բարեփոխումները, հիմնավորիր վարած քաղաքականության թույլ, ուժեղ կողմերը:

Դիոկղետիանոսը կառավարել է 284–305 թթ.: Բանակի օժանդակությամբ հռչակվելով կայսր` նա Հռոմեական կայսրությունում հաստատեց բացարձակ միապետություն: Հանրապետական հաստատությունները վերացվեցին կամ պահպանվեցին ձևականորեն: Բոլոր կարևոր հարցերը լուծվում էին կայսերական արքունիքում: Բազմապատկվեց պաշտոնյաների թվաքանակը: Բարեփոխվեց բանակը, փորձ կատարվեց զորացնելու հռոմեական ավանդական հոգևոր արժեքները և կրոնը: Հալածանքներ սկսվեցին տերությունում մեծ տարածում գտած քրիստոնեության դեմ:

7. Ներկայացրու Հռոմեկան կայսրության տրոհման պատճառները:

Գնալով ակներև էր դառնում Հռոմեական կայսրության արևելյան և արևմտյան հատվածների տարբերությունը: Արևելքն անհամեմատ ավելի զարգացած էր, իսկ արևմուտքում գերակայում էին գյուղական կյանքն ու կենցաղը: Ի վերջո դա հանգեցրեց տերության բաժանմանը:

Աղբյուրներ՝ Համաշխարհային պատմությունՏրայանոս. հռոմեական ամենանշանավոր կայսրերից մեկի պատմությունըՄարկոս ՏրայանոսՄարկոս Ավրելիոս

Ապրիլ ամսվա ամփոփում

Առաջադրանք , ապրիլի 5-11

Առաջադրանքներ

***
Առաջադրանք, ապրիլի 18-22

Առաջադրանքներ

***
Առաջադրանք, ապրիլի 23-30

Առաջադրանքներ

***
Հանդիպում

Նախապատրաստական աշխատանք

Հանդիպման լուսաբանում

***
Թարգմանություն

***
Հետազոտական աշխատանք

***
Մի քանի նախադասությամբ/20/ ամփոփիր այս ամսվա անցած թեմաները, մի քանի նախադասությամբ ներկայացրու ամենատպավորված, հետաքրիր հատվածը:

Համաշխարհային մասշտաբի անհատականություններ

Константинов, Фёдор Денисович — Википедия

Այս անգամ «Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակներում հետազոտություն եմ կատարել նկարիչ Ֆեոդոր Կոնստանտինովի մասին:

1935 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը:

Աշխատել է հիմնականում փայտի փորագրության տեխնիկայի բնագավառում։ Ստեղծել է Մոցարտի, Պագանինիի, Վագների, Վերդիի, Եսենինի դիմանկարները: 1934 թվականից սկսած՝ նկարազարդումներ է ստեղծել ինչպես ռուս գրողների ու բանաստեղծների, այնպես էլ համաշխարհային գրականության դասականների գրքերի համար։

Համարվում է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ֆեոդոր Տյուտչևի, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների խորը մեկնաբանողը: Պատկերազարդ է Իվան Կռիլովի, Իվան Տուրգենևի, Աֆանասի Ֆետի, Սերգեյ Եսենինի, Միխայիլ Պրիշվինի գրքերը։ Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը փայտի վրա կատարված ութ փորագրություններով լույս է տեսել 1941 թվականին, 1949 և 1961 թվականների վերահրատարակություններում լրացել է նոր նկարազարդումներով։

Կոնստանտինովի նկարազարդմամբ լույս են տեսել Ալեքսանդր Պուշկինի «Պղնձե հեծյալ» և «Պոլտավա» պոեմները, Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը», Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքները», Շառլ դը Կոստերի «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը», Օվիդիոսի «Կերպարանափոխությունները», Հորացիոսի, Շեքսպիրի (1938), Մարկ Տվենի, Վիկտոր Հյուգոյի, Ֆրիդրիխ Շիլլերի գրքերը:

Ամերիկացի նկարիչ և արվեստաբան Լինդ Ուորդը Կոնստանտինովի մասին հոդվածում (1943) պնդում էր, որ նրա փորագրությունները ներկայացնում են այն չափազանց ունակ ու նուրբ նկարչին, որի՝ նյութերին տիրապետելու ունակությունը նրան դնում է համաշխարհային նշանակության նկարիչների շարքում, ընդ որում՝ հազվագյուտ նույնիսկ համաշխարհային մասշտաբով, նա վերաբերում է այն նկարիչների խմբին, որոնց տաղանդը և տեսակետը համընկնում են և տալիս են իրական ստեղծագործական անհատականություն:

Ֆեոդոր Կոնստանտինովը մահացել է 1997 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։

20 мудрых цитат Марка Туллия Цицерона / Մարկ Տուլիոս Ցիցերոնի 20 իմաստուն մեջբերումները (թարգմանություն)

Ռուսերեն տարբերակ

О воспитании

  • “Благодеяния, оказанные недостойному, я считаю злодеяниями”.
  • “Каждому надо оказывать добра столько, сколько, во-первых, сам можешь сделать, а затем еще сколько может принять его тот, кого любишь и кому помогаешь”.
  • “Добродетель состоит в защите людей”.
  • “Нет никакого извинения проступку, даже если сделаешь его ради друга”.
  • “Глупости свойственно видеть чужие пороки, а о своих забывать”.
  • “Дом, в котором нет книг, подобен телу, лишенному души”.
  • “Кто не стыдится, того я считаю заслуживающим не только порицания, но и наказания”.

О жизни

  • “Живет свободно только тот, кто находит радость в исполнении своего долга”.
  • “Жить — значит мыслить”.
  • “Все хотят дожить до старости, а когда доживут, ее же винят”.

О политике

  • “Высшая законность — это высшее беззаконие”.
  • “Знание законов заключается не в том, чтобы помнить их слова, а в том, чтобы постигать их смысл”.
  • “Когда гремит оружие, законы молчат”.
  • “Даже у разбойников есть свои законы”.
  • “Достигнутый мир лучше и надежнее ожидаемой победы”.
  • “Закон повелевает то, что следует делать, и запрещает противное этому”.
  • “Если мы хотим пользоваться миром, приходится сражаться”.

О смерти

  • “Бренное тело дух вечный двигает”.
  • “Жизнь мертвых продолжается в памяти живых”.
  • “Лучше умереть, чем быть рабами”.

Հայերեն տարբերակ

Դաստիարակության մասին

  • “Անարժաններին բարեգործություն անելը, ես համարում եմ չարագործություն:
  • Յուրաքանչյուրին պետք է անել այնքան լավություն, որքան առաջին հերթին ինքդ կարող ես անել, բացի այդ` որքան նա կարող է ընդունել, ում սիրում և օգնում ես:
  • Բարեգործությունը մարդկանց օգնելու մեջ է:
  • Ոչ մի ներողություն այդ արարքը չի արդարացնում, եթե նույնիսկ անում ես ընկերոջդ համար:
  • Հիմարությանը հատուկ է տեսնել այլոց սխալները և մոռանալ սեփականի մասին:
  • Անգիրք տունը նման է անհոգի մարմնի:
  • Ով ամոթ չունի, նրան ես հմարում եմ արժանի ոչ միայն դատապարտվելու, այլ նաև պատժվելու:

Կյանքի մասին

  • Ազատ է ապրում միայն նա, ով ուրախանում է իր պարտքը կատարելիս:
  • Ապրել նշանակում է մտածել:
  • Բոլորը ցանկանում են ապրել մինչև ծերությունը, իսկ ծերանալիս այն մեղադրում:

Քաղաքականության մասին

  • Բարձրագույն օրինականությունը բարձրագույն անօրինականությունն է:
  • Օրենքների իմացությունը ոչ թե բառերը հիշելու, այլ դրանց իմաստը հասկանալու մեջ է:
  • Երբ որոտում է զենքը, օրենքները լռում են:
  • Նույնիսկ ավազակները ունեն իրենց օրենքները:
  • Հասանելի խաղաղությունն ավելի հուսալի է, քան սպասվող հաղթանակը:
  • Օրենքը հրահանգում է այն, ինչը պետք է անել և արգելում է այն, ինչ չպետք է անել:
  • Եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

Մահվան մասին

  • Մահկանացու մարմինը հավերժական հոգին է շարժում:
  • Մահացածների կյանքը շարունակվում է ապրողերի հիշողության մեջ:
  • Ավելի լավ է մահանալ, քան ստրուկ լինել:

Աղբյուր