,,Գանձանակ,,

Կարդա՛ ,,Գանձանակ,, պատմվածքը: 

Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ: 

Այս ստեղծագործությունը պարզ է և նրանում նկարագրված դեպքերը առօրյայում հաճախ են հանդիպում, սակայն չնայած դրան, պատմվածքը կարողացավ ինձ գրավել: Պատմությունը ապացուցեց, որ ընկերները լինում են ոչ միայն մարդ, այլ նաև որևէ իր: Այդպիսի ընկերը միշտ համաձայն կլինի քեզ հետ և երբեք չի դավաճանի: Այդպիսի ընկերը կմխիթարի դժվար պահերին և ժպիտ կպարգևի: Այս պատմությումից հասկացա նաև, որ պետք է ճիշտ քայլերի դիմել, սակայն այդ քայլերը երբեմն կարող են դժավարգույն լինել…

Ձայնի ընկալում

  • Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները հաղորդվում են միջինականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին։

  • Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Բարձր աղմուկը կարող է տևական ազդեցություն ունենալ, ինչի հետևանքով մարդիկ սկսում են վատ լսել, արագ հոգնել, տառապել գլխացավով և անքնությամբ։

  • Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

Աղմուկի դեմ պայքարելու համար շենքերի պատերը և միջնորմները ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն: