Երկու բուռունդուկ և կյանքի իմաստը (թարգմանություն)

Սեպտեմբերյան տաք արևի տակ նստած էին երկու բուռունդուկ, երբ մեկը մյուսին հարցրեց.

-Ասա, եղբայր, ի՞նչն է կյանքի իմաստը։ 

Երկրորդը մտածեց և ասաց.

-Հասկանում ես, եղբա´յր, անցյալ տարի։ Երաշտ էր, անտառն էր այրվում, ուտելիք չկար, աղվեսներն էին սոված, մենք էինք սոված։ Ամողջ աշունն ու ձմեռ պտտվում էին, որ մի բան հայթայթենք, գոյատևենք։ Եվ դրա մեջ, որևէ իմաստ չէինք փնտրում։ Պարզվում է, որ դրանում իսկապե՞ս իմաստ կար։ Իսկ այժմ նայի´ր, եղբայր։ Մենք անվտանգության մեջ ենք, աղվես չկա, մարդիկ մեզանով չեն հետաքրքրվում, ուտելիքը շատ է և արդեն ամբողջ ձմռան պաշարը հավաքված։ Կյանքը գնում է իր հունով։ Ուրեմն հիմա կյանքի իմաստը կորե՞լ է։

Ռուսերենից թարգմանությունը այս կարքից

Եղիցի լույս և եղիցի կյանք

Ինչու միայն կանաչ կամ կապույտ. կարող էին լինել նա կարմիրը և դեղինը: Յուրաքանչյուրը կարող է տալ այս հարցի պատասխանը յուրովի:

Կանաչը երկրի բնությունն է` նրա թոքերը: Կանաչը միշտ եղել է և կմնա, որպես բերրիության, պտղաբերության և կյանքի խորհրդանիշ: Կանաչ են այգիները, պարտեզներն ու դաշտերը: Կանաչ են ծառերը, թփերը և անտառները: Պատահական չէ, որ ճամփորդներին հաճախ կանաչ ճանապարհ ենք մաղթում:

Իսկ կապույտը երկինքն է, օվկիանոսն է, պտղաբեր կանաչի սնուցողը: Կապույտ է ջուրը, ինչը իսկ կյանքի հիմքերից մեկն է: Կապույտը երկնքի, օվկիանոսների և անվերջության խորհրդանիշն է: Մեր եռագույն դրոշի կապույտը մեր հայրենիքի խորհրդանիշն է` այն երկնքի, որի հովանու մենք ապրում ենք: Կանաչի և կապույտի գոյությունը պայմանավորված են միմյանցով: Ջուրը ստեղծում է բնություն, արեգակը գոլոշիացնելով այն ստեղծում է ամպեր, իսկ ամպերը կրկին ջուր:

Ինչպես վերևում ասացինք, կյանքի գոյության համար կանաչից և կապույտից, բացի կարևորելի է դեղինը` արևը` լույսը: Արևն ու լույսը ամենինչի սկիզբն են, ինչպես արևն է տիեզերքի մայր կենտրոնը: Լույսն ամենինչի սկիզբն է: <<Եվ ասե Աստված` եղիցի լույս>>: