Հանդիպում հնագետ Տիգրան Զաքյանի հետ

Այսօր` դեկտեմբերի 13-ին, մենք հանդիպեցինք հնագետ Տիգրան Զաքյանի հետ: Հանդիպումը անցավ բավականին հետաքրքիր և ուսուցողական: Հնագետը պատմում էր հին իրերի, մասնավորապես կժերի և մարդկանց առօրյայի մասին: Մասնագետը թվարկում և բացատրում էր, թե ինչպիսին են եղել և ինչ իմաստ են ունեցել բազմաթիվ նախշեր: Կենդաական պատկերները հիմնականում նպաստում էին գեղարվեստական պատկերավորմանը: Նաև իմացանք, որ մարդիկ նախշերը արել են ոչ միայն գեղեցկության, այլ նաև ամրության նպատակով: Մեծ կարասները մարդիկ առաջ թաղել են հողի մեջ, այնպես, որ փողի շերտից բարձր լինի միայն կարասի գլխիկը: Նախշերը օգնում էին մարդկանց հետևյալ հարցում` եթե նախշերը ալիքաձև են, ուրեմն կարասում հեղուկ է, որը հաճախ գինի էր լինում: Եթե նախշերը հատիկաձև էին, ապա կարասում հացահատիկ էր և այդպես շարունակ…

Զարդերը տարբեր են լինում, քանի որ ամեն դարաշրջան ուներ իր գեղագիտական մոտեցումը: Սկզբում մարդիկ օգտագործել են ուղիղ գծեր, որոնք ժամանակի ընթացքում ավելի են զարգացել և դարձել են ալիքաձև: Հետայդու մարդիկ սկսել են նախշերը երկրաչափական պատկերների նման պատրաստել: Սակայն ժամանակի ընթացքում կժերի պահանջարկը ավելի է մեծացել և վարպետը չի կարողացել բոլոր գործերի նախշերը մանրակրկիտ պատկերել: Այդպես նախշերը ավելի հասարակ են դարձել:

Հնագետը նաև պատմեց, թե ինչպես էին մաքրում տարբեր իրեր, որոնք նրանք հողաշերտի տակից էին հայտնաբերել: Նրանք օգտագործում էին հատուկ քիմիական նյութեր, որոնք կմաքրեն հողի շերտը, բայց չէին վնասի գտածոները:

Ինձ հանդիպումը շատ դուր եկավ և օգնեց իմանալ ավելին հնագետների և նրանց աշխատանքի մասին:

Оставьте комментарий