Կարդացել եմ առաջարկում եմ կարդալ

Ես գարնանային արձակուրդի ժամանակ կարդացել եմ Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի <<Խորհրդավոր պարտեզը>> գիրքը: Այն մի աղջկա մասին է, ով ապրում էր Հնդկաստանում: Նրա անունը Մերի էր: Աղջկա մայրը իրենից հրաժարվել էր, որպեսզի մասնակցեր տարբեր խնջյունքների: Հայրը նույնպես հրաժարվել էր աղջկանից: Աղջիկը սովոր էր բոլորին հրամաններ տալ և ոչ մեկին չէր սիրում: Մերին մեծանում է ինքնասածի և եսասեր: Տարիներ անց նրա բոլոր ծառաները կա´մ փախնում են, կա´մ մահանում հիվանդության պատճառով: Մահանում են նաև աղջկա ծնողները: Դրանից հետո աղջկան ուղարկում են իր հեռավոր ազգականներից մեկի մոտ, որը բոլորից փակվել էր իր տան մեջ: Աղջկա ազգականի տունը վեց հարյուր ամյա էր և ուներ հարյուրից ավելի սենյակ, որոնցից շատերի դռները կողպված էին: Աղջկա նոր սպասուհին պատմում է, որ կա մի պարտեզ, որի դուռը կողպված է, իսկ բանալին թաղված է հողի տակ արդեն տասը տարի: Մերին, դա իմանալով, շիկահավի օգնությամբ գտնում է այգին և ոչ մեկին այդ մասին չի պատմում: Աղջիկը, այգի գնալով, շատ է փոխվում: Դառնում է ավելի գեղեցիկ և բարի: Շաբաթներ անց գիշերը նա լացի ձայնից արթնանում է և գնում ձայնի ուղությամբ: Երբ գտնում է լացող երեխային, իմանում է, որ իր զարմնիկն է, ում անունը Քոլին է: Քոլինը միշտ հիվանդ էր և շատ գունատ: Աղջիկը խղճում է նրան և սկսում է այցելել նրան:

Աղջկա նոր սպասուհու եղբայրը կենդանիներ հմայող էր և օրերից մի օր նա ծանոթանում է Մերիի հետ: Մերին տեսնելով, թե ինչ ազնիվ է տղան, վստահում է իր գաղտնիքը: Հետայդու նրանք Քլոնին էլ են պատմում խորհրդավոր պարտեզի մասին: Քոլինը այգում սկսում է իրեն լավ զգալ և առաջին անգամ կյանքում ոտքի է կանգնում: Օրեցօր Քոլինն ավելի լավ էր քայլում: Երբ նույնիսկ սկսեց վազել, նրանք տղային ներկայացրին հորը: Հայրը ուրախացավ և այլևս չփակվեց մարդկանցից:

Оставьте комментарий