At the shop

At the shop

Salesperson: Hello.

I: Hello. Mrs. salesperson have you  got
dresses?

Salesperson: Yes, what color do you want?

I:  red and long dress.

Salesperson: Do You like it?

I: Yes, but I want longer than this dress.

Salesperson: Ok, I’m sure this dress is what your want.

I: Ok, It fits perfectly. How much is it?

Salesperson: It’s $28.

I: I’ll  buy  it.

 

 

 

 

 

 

 

Ավետիք Իսահակյանի ԱՄԵՆԱՊԻՏԱՆԻ ԲԱՆԸ

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավորէ լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում էկառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելիընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարողերկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարվածտեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմաձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը,կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը,որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին ևորով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իրբոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛քգանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք ,  գտեքայդ բանը  և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն  օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք,աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:

-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:

Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի  բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.

Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից  հանում մի փոքրիկ մոմ, կայծ քարին խփում  հրահանը,վառում աբեթը,  հետո մոմը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի,  շա՛տ աշխարհներ  տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա:  Լույսն է ամենապիտանի  բանը աշխարհում:Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա  կյանք չի լինի:  Շա՛տ թափառեցի,  շա՛տ աշխարհներ տեսա և  գտա, որ գիտության լույսն է  ամենապիտանի  բանը:

Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

 

1. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

2. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:

Այս հեքիաթի թագավորը շատ իմաստուն, խելամիտ և հեռատես մարդ էր:

 

3. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Թագավոր, ավագ որդի, միջնեկ որդի և կտսեր որդի:

 

4. Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:

Ես համամիտ եմ կտսեր որդու հետ, որովհետև լույս ասում են ոչ միայն ուղիղ իմաստով այլև փոխաբերական իմաստներով, որոնք նշանակում են պայծառ միտք, բարություն, մարդասիրություն և իմաստնություն: