Ճամփորդություն Աշտարակի ձոր

m.jpg

Մարտի 17-ին համադպրոցական ճամփորդություն կատարեցինք դեպի Աշտարակի գեղատեսիլ ձոր: Բացի գեղեցիկ բնությունից և Քասախ գետից, ձորը հայտնի է իր պատմական հուշարձաններով: Ճարտարապետական բարձր արժեք ունի հին կամուրջը: Մենք այցելեցինք նաև Սուրբ Կարմրավոր եկեղեցի: Նա փոքր է, բայց գեղեցիկ և շատ հին: Եկեղեցին կառուցվել է միջնադարում որպես իշխանական տան դամբարան: Այնուհետև եկեղեցու շուրջը կառուցվել է պարիսպ: Իր կտակի համաձայն `այստեղ է թաղված նաև քսաներորդ դարի  հայտնի բանաստեղծ Գևորգ Էմինը:

Оставьте комментарий