Խեծգետնի նոր առաջաքայլ ընտանիքը

 

Երիտասարդ խեծգետինը գնաց, գնաց և հանկարծ հանդիպեց խեծգետինների մի ընտանիքի: Այդ ընտանիքը շատ էր ցանկանաում առաջ քայլել: Նա նրանց օգնեց, որպեսզի նրանք կարողանան առաջ քայլել: Երիտասարդ խեծգետինը երջանիկ էր: Նա կանչեց ծեր խեծգետինին, և նրանք դարձան արտասովոր ընտանիք: Մինչև օրս էլ նա հպարտ առաջ է քայլում:    

Ճանապարհորդ Ջեկոն

Թե ինչ եղավ հետո…

                                            Նոր հավատարիմ ընկերները

   Երբ  հսկիչը Ջեկոյին դուրս հանեց վագոնից, նա ընկավ գետնին և այդ ժամանակ գնացքը շարժվեց: Նա չհասցրեց մտնել ներս: Ջեկոն տեսավ, որ մի մեծ շուն ընկել է փոքրիկ փիսիկի ետևից և գնաց, որպեսզի օգնի փիսիկին: Թեկուզ նա շատ փոքր էր այդ շան համեմատ, բայց օգնեց այդ փիսիկին: Շատ զարմանալի է, թե այդքան փոքրիկ լինելով, ինչպես նա կարողացավ հաղթել այդպիսի մեծ շանը: Ջեկոն ասաց.

-Ողջյուն, լավ ես:

-Այո, դու ով ես:

-Ես Ջեկոն եմ, դու ով ես:

-Ես Նադյան եմ: Դու որտեղից հայտնվեցիր:

-Ինձ հանեցին, դուրս հանեցին վագոնից:

-Վագոնից:

-Այո:

-Բայց շանը չի կարելի մտնել վագոն:

-Այո:

Նրանք երկուսն էլ շատախոս էին և անդադար զրուցում էին իրար հետ: Դրսում սկսում էր մթնել, իսկ նրանք գիշերելու տեղ չունեին: Այդ ժամանակ այդ կողմերով անց էր կանում մի փոքրիկ արջուկ: Այդ արջուկը մոտեցավ և ասաց.

-Դուք ով եք: Ինչ եք անում այստեղ:

-Մենք գիշերելու տեղ չունենք, գիշերելու տեղ ենք փնտրում:

-Այդ դեպքում եկեք ինձ հետ: Ես ձեզ որպես հյուր կընդունեմ իմ տանը:

Գիշերեցին մինչև վաղ առավոտը: Ջեկոն ասաց.

-Ես պետք է գնամ իմ տիրոջը գտնեմ:

-Մենք էլ ենք գալիս:

Նրանք երեքով երկար ճամփա անցան, միշտ իրար օգնեցին ամեն ինչում: Վերջում, երբ գտան տատիկին Երևանում, նրանք պետք է իրար ցտեսություն ասեին, բայց քանի որ շատ էին մտերմացել իրար հետ, Ջեկոն չթողեց, որպեսզի նրանք գնան և տատիկին համոզեց, որ իրենց էլ թողնի ապրել իր տանը: Տատիկը համաձայնվեց, և նրանք ապրում էին իրար հետ հաշտ ու համերաշխ:

ՎԵ´ՐՋ: