Գնում եմ Մայր դպրոց

Հարցաշար

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Իմ ամենասիրելի վայրը կրթահամալիրում, Արևելյան դպրոցի բակն է:

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է: Իմ ամենալավ ընկերուհին Մարի Անանյանն է:

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։ Այս տարվա իմ ամենասիրելի նախագիծը <<Ընտանեկան նախագծեր>>-ն են: Այդ նախագծին պետք է մասնակցեն ոչ միայն սովորողները այլ նաև իրենց ծնողները:

Առաջին հղում

Երկրորդ հղում

Երրորդ հղում

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Ես ուսումնական տարվա ընթացքում կարդացել եմ <<Լյոմբերգացի Էմիլը>> գրքի բոլոր երեք հատվածները, կարդացել եմ նաև <<Հայդին>>, <<Խրհրդավոր պարտեզը>>, և սկսել եմ ու շարունակում եմ կարդալ <<Սպիտակ Ժանիքը>>:

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Իմ այս տարվա սովորած ամենասիրելի բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանի <<Հին օրհնություն>> բանաստեղծությունն է:

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։ Այս տարվա իմ ամենասիրելի առարկան մայրենին է, որովհետև նոր թեմաները միշտ ավելի հեշտ ես ընկալում քան մյուսները և ընկեր Մարինեի հետ միշտ դասը հետաքրքիր է անցնում:

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում։ Ես ռուսերենն եմ լավ տիրապետում:

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը: Իմ կարծիքով բոլոր նյութերն էլ հաջողն են:

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Ես այս տարի մասնակցել եմ բոլոր ճանապարհորդություններին, բացի եռօրյաներից:

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։ Իմ այս տարվա ամենասիրած օրը այն օրն էր, երբ ես առաջին անգամ եղա Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի դպրոցում:

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։ Իմ այս տարվա ամենաչսիրած օրը այն օրն էր, երբ աշխարհում առաջին կորոնավիրուսով վարակված դեպքը գրանցվեց:

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ Իմ ամենահետաքրքիր նյութը <<Իմ ընթերցանության ոճը>> նյութն է: Ես այդպես եմ կարծում, որովհետև պատմում եմ իմ մասին:

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ Իմ կարծիքով ես բլոգում անհետաքրքիր նյութ չունեմ:

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում: Ես իմ ընկերուհիների հետ դպրոցում անվաչմուշկով կսահեմ:

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։ Երբ ես գնամ Միջին դպրոց կհիշեմ բոլոր ուսուցիչներին:

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում: Իմ կարծիքով ինձ Միջին դպրոցում սպասվում են նոր ուսուցիչներ, նոր առարկաներ և նոր դասընկերներ:

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։ Միջին դպրոցը ունի սեղանի թենիսի և այլ սպորտաձևերի դահլիճներ, իսկ Արևելյան դպրոցում այդպիսի դահլիճներ չկան:

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ: Ո´չ, ես ուրախ չեմ, որ տեղափոխվում եմ Միջին դպրոց, որովհետև Արևելյան դպրոցը քեզ ավելի մտերիմ է և այդպիսին կմնա ընդմիշտ:

Ինչո՞ւ ես գալիս դպրոց: Ես գալիս եմ դպրոց որպեսզի գիտելիք ստանամ և ընկերներ ձեռք բերեմ:

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։ Ես կավելացնեի հետևյալ հարցերը`

  1. Կուզենաի՞ր որպեսզի Միջին դպրոցը Արևելյան դպրոցում լիներ:
  2. Քո կարծիքով ի՞նչ կա Արևելյան դպրոցում, որ չկա Միջին դպրոցում:

Оставьте комментарий