Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ես իմ դասարանի հետ 2019թ մարտի 19-ին այցելեցի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Մեր գիտը ընկեր Շուշանն էր: Այնտեղ իմացանք, որ Ավետիք Իսահակյանն  այդ տանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:

Տուն-թանգարանը երկհարկանի, գեղեցիկ առանձնատուն էր: Վարպետը ցանկացել է, որ իր տունը նման լինի փոքրիկ աղոթքատան, այդ պատճառով այն ուներ եկեղեցու նման գմբեթ:

Սկզբում մենք մտանք հյուրասենյակ, որտեղ սեղանին դրված էր նրա ակնոցներից մեկը կարդացած թերթերից երկուսի վրա: Կար նաև մի գորգ, որը գործված էր ոչ մանած բրդից: Այն վարպետը նվեր էր ստացել:

Ննջարանում ամեն ինչ պահպանվել էր այնպես, ինչպես թողել էր վարպետը: Տեսանք նրա շորերը, կոշիկները և անկողինը: Մահճակալիի կողքի պատին վարպետը փակցրել էր իր մոր լուսանկարը, որ ամեն օր արթնանալիս առաջինը նրան տեսներ:

Ամենատպավորիչը բանաստեղցի աշխատասենյակն էր, որում պահպանված էր բանաստեղծական կախարդիչ մթնոլորտը: Սեղանին դրված էր այն գիրքը, որը բանաստեղծը ընթերցել է իր կյանքի վերջին օրերին: Աշխատասենյակից մի դուռ ծաղիկնեի միջով Իսահակյանին տարել է դեպի ծաղկաշատ, թռչունների դայլայլով լի պարտեզ: Պարտեզում տեսանք նաև տուֆակերտ այն նստարանը, որի վրա նստել և խոհերի մեջ է սուզվել մեծ պոետը:

Իսահակյանը մտահոգված է եղել Սևանի ճակատագրով և ցանկացել է, որ Սևանն իրենից ավելի հավերժ ապրի: Թեև անմահ բանաստեղծը 1957 թվականի մի օր քնեց հավերժական քնով, սակայն նրա տուն-թանգարանի յուրաքանչյուր այցելու համոզվում է, որ նա կենդանի կմնա այնքան, քանի դեռ ապրում է հայ ժողովուրդը:

Оставьте комментарий